Շուշանիկ Ներսիսյանը հետ է բերել Դավիթ Անանյանի ազատած կադրին

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ՊԵԿ - ում ուշագրավ նշանակում կամ, ավելի ճիշտ, վերականգնում է տեղի ունեցել։ Ամենախոշոր ու «յուղոտ» պաշտոններից մեկում՝ Արարատյան մաքսատուն-վարչության պետ է նշանակվել Կարեն Բաբայանը, որը ՊԵԿ հնաբնակներից է։ Նրա առաջխաղացումը դեռ Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք է տեղի ունեցել։

Բաբայանը մոտ մեկ տարի այս վարչության պետն էր, սակայն մի քանի ամիս առաջ Դավիթ Անանյանը նրան ազատել էր պաշտոնից։ Մեզ ասացին, որ ՊԵԿ նախկին նախագահի ու Կարեն Բաբայանի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, եւ Անանյանը Բաբայանին 10 րոպե ժամանակ է տվել, որ դիմում գրի եւ հեռանա։ Բաբայանը դիմումը գրել է, բայց այդ մասին «մաքսայինի թագուհին»՝ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը, իմացել է պոստ ֆակտում՝ հեռանալուց հետո միայն։

Կարեն Բաբայանն ու Ներսիսյանն այս ընթացքում հասցրել էին մտերմանալ, ու Ներսիսյանը, մեզ ասացին, ծանր է տարել Բաբայանի հեռանալը, առավել եւս՝ առանց իր իմացության։ Նրա փոխարեն Անանյանը ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Մհեր Մարտիրոսյանին, բայց վարչապետը, կորոնավիրուսի օրերին մաքսայինում կուտակումների հայտնի պատմությունից հետո, Անանյանին հանձնարարել էր ազատել Մարտիրոսյանին պաշտոնից։

Անանյանը հրաժարվել էր դա անել, քանի որ համարել էր, որ պրոֆեսիոնալ առումով լավ կադր է Մարտիրոսյանը, եւ մի քանի մարդու կուտակվելու պատճառով չի կարելի վարչության պետ ազատել։

Մենք այս պատմությունը մանրամասն ներկայացրել ենք ժամանակին, ինչը հաստատվեց նաեւ ՊԵԿ նախկին նախագահի հայտարարությամբ, ով, կարելի է ասել, նախընտրեց, որ ինքը դիմում գրի-ազատվի, քան ազատի մեծ մեղք չգործած կադրին։ Իսկ մաքսայինի գծով ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, ինչպես գրել էինք, Անանյանի գնալուց հետո ազատություն է ստացել կադրային քաղաքականության հարցերում եւ հիմա ում ուզում, նշանակում եւ ազատում է։

Օգտվելով հանգամանքից, որ Անանյանն այլեւս չկա, նա աշխատանքից ազատել է Նիկոլ Փաշինյանի թիրախին՝ Մհեր Մարտիրոսյանին, եւ նրա փոխարեն նշանակել Կարեն Բաբայանին։ ՊԵԿ-ից երեկ հաստատեցին մեր տեղեկությունը, որ Արարատյան մաքսատան վարչության պետ է նշանակվել Կարեն Բաբայանը։ Հրամանը եղել է մի քանի օր առաջ՝ ՊԵԿ նախագահի ստորագրությամբ եւ Շուշանիկ Ներսիսյանի կամքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 978 անգամ
Լրահոս
Երևանում «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1396-ի «Քո անունը չեմ թողնի մոռացության մեջ»․ այսօր Ալբերտ Հովհաննիսյանի ծննդյան օրն է Մեղրի-Երևան ճանապարհին բախվել են Infiniti-ն, Chevrolet Volt-ը, Mitsubishi-ն, ՎԱԶ 2107-ը և ՎԱԶ 2103-ը «Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ» «Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին. «Իրավունք» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում… խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Երբ թեման հասնում է նահատակությանը, հարգանքի տուրք մատուցելը դառնում է խիստ «վտանգավոր» ՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է ուկրաինական 173 անօդաչու թռչող սարք Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն են 2019-ին Փաշինյանը Գյումրիին սարեր, ձորեր ու աղքատության կրճատում էր խոստանում (video) Թրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչ «Դուք դատվելու եք», «Տիկին Բաղդասարյան, ինչու՞ ջղաձգվեցի՛ք»․ ԱԺ-ում իրավիճակը թեժացավ (video) Սյունիքում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազ չի լինի Քա՞նի «Շիշ բռնող» կա ՔՊ-ում (video) Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը․ «Հրապարակ» 8 տարի է իշխանության եք․կրիմինալը Երևանի փողոցներում է․ բացահայտեք․ Ռուբեն Մխիթարյանի կոշտ արձագանքը (video) Սուտ խոսողներն ինձանից ձախ են նստած․ Ռուբեն Մխիթարյանի պատասխանի ժամանակ նկատողություն եղավ (video) Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ» Ռուսաստանը Գյումրիում տեղակայված ռազմաբազայիg զnրքերը դուրս բերելու վերաբերյալ որևէ հարցում չի ստացել. Գալուզին Ղուկասյանի օրոք 15 000 բնակարան է տրվել, 30 000 դոմիկ՝ ապամոնտաժվել. Մխիթարյանը տեղը դրեց ՔՊ-ականին (video) Պետական ապարատում բունտ է հասունանում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am