Լավրովը հայտարարել է Պուտինի և Թրամփի հանդիպման մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ զրույցի ընթացքում իրենք քննարկել են մի շարք հարցեր, որպեսզի պատրաստվեն երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպմանը: Թիլերսոնի հետ նա խոսել է այն մասին, թե ինչպես իրենք կարող են առաջընթաց ունենալ տարբեր հարցերով, որպեսզի նախապատրաստվեն երկու երկրների առաջնորդների հանդիպմանը: «Նախագահները, երբ վերջերս խոսել են հեռախոսով, արդեն հաստատել են, որ հուլիսի սկզբին կհանդիպեն Գերմանիայում «քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ: Ցանկացած դեպքում նրանք կհանդիպեն հուլիսին»,- ասել է նա:
