Ալիևը ձերբակալում է Հայաստանի հետ թիվ մեկ բանակցողի զինակիցներին. Ի՞նչ է կատարվում Բաքվում

Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Ադրբեջանի իշխանական վերնախավում...

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հատուկ գործողությունն է իրականացրել Արտաքին գործերի նախարարությունում, որի արդյունքում, ըստ տեղական լրատվամիջոցների, ձերբակալվել է նախարարության գործերի կառավարման վարչության պետ, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մտերիմ Ֆարհադ Մոլազադեն:

62-ամյա Մոլազադեն, որը մասնագիտությամբ ճարտարապետ է և մի քանի տարի է` զբաղեցնում է Ադրբեջանի Ճարտարապետների միության առաջին քարտուղարի պաշտոնը, համատեղության կարգով աշխատանքի էր անցել արտգործնախարարությունում 2004-ից` ճիշտ այն ժամանակ, երբ Մամեդյարովը նշանակվել էր կառույցի ղեկավար:

Պաշտոնական աղբյուրները մանրամասներ չէին հաղորդել հատուկ գործողության ու ձերբակալության պատճառների մասին: Պետական անվտանգության ծառայության սեղմ` մի քանի տողանոց տեղեկատվության մեջ միայն նշվում է, թե «արտգործնախարարության որոշ պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց լիազորությունները, բազմաթիվ ապօրինություններ են կատարել` վնաս պատճառելով պետության ու հասարակության շահերին»: Քննչական մարմինը հայտարարել է, թե կասկածյալների և նրանց գործողությունների մասին հավելյալ տեղեկություններ կտրամադրի ավելի ուշ:

Լրատվամիջոցները մինչ այդ, հղում անելով իրենց աղբյուրներին, պնդել էին, թե Մոլլազադեն ձերբակալվել է կոռուպցիայի ու ֆինանսական խարդախությունների մեղադրանքով: Ըստ «Ազատության»՝ կառավարամետ պարբերականներից մեկը, մասնավորապես, մի քանի փաստաթուղթ է հրապարակել ու պնդել, թե արտգործնախարարության աշխատակազմի ղեկավարը յուրացրել է արտերկրում գտնվող դիվանագետների համար նախատեսված գումարները:

Ըստ այդ փաստաթղթերից մեկի, օրինակ, Ուզբեկստանի դեսպանատան աշխատակիցներին բնակարանով ապահովելու համար բյուջեից հատկացվել է 84 հազար դոլար, հասցեատիրոջը սակայն հասել է ընդամենը 66, հազարը, իսկ 18 հազարը «անհետացել է»: Պարբերականը գրել էր, որ այս դեպքը եզակի չէ, և նման խնդրի առջև են կանգնել նաև այլ երկրներում հավատարմագրված ադրբեջանցի դիվանագետները` ստիպված լինելով երբեմն կացարանի վարձը սեփական գրպանից վճարել:

Ընդ որում, ըստ հաղորդումների, Մոլլազադեն գործով անցնող միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ: Լրատվամիջոցները նշում են, թե ձերբակալվել է նաև արտգործնախարարության ֆինանսների վարչության պետ Լամիե Ջանեհմեդովան, սև ամպեր են կուտակվել փոխնախարար Նադիր Հուսեյնովի և Եվրամիության գծով վարչության պետ Էլհան Ազաևի գլխավերևում: Վերջինս ևս լրատվամիջոցները կապում են նախարար Մամեդյարովի հետ:

«2004-ին դառնալով արտգործնախարար` Մամեդյարովը նրան նշանակել էր նախ նախարարության արհմիության ղեկավար, հետո դարձրել արտակարգ և լիազոր դեսպան ու վստահել եվրոպական հարցերով վարչության համակարգումը», - գրել է հետաքննող լրագրող Ջավանշիր Հեսենլին` պնդելով, թե աշխատանքային կապերից բացի նրանք նաև գործարար շահեր են ունեցել: - «2008-ին արտգործնախարար Մամեդյարովը հենց նույն Ազաևի հետ շինարարական բիզնես է սկսել և գրանցել «Դիպլոմատ» կոոպերատիվը` ընդամենը 25 մանաթ (մոտ 14 դոլար) կանոնադրական կապիտալով: Ընկերությունը, որ հետագայում մի շարք թանկարժեք ծրագրեր է իրականացրել Բաքվի կենտրոնում, գտնվում է արտգործնախարարության Հյուպատոսական բաժնի հանդիպակաց մայթին, պետռեգիստրում էլ որպես պաշտոնական ներկայացուցիչ նշված է Էլհան Ազաևի անունը»:

Ի դեպ, սա նույն լրագրողն էր, որն ամիսներ առաջ նաև մեկ այլ աղմկահարույց հրապարակում էր արել արտգործնախարար Մամեդյարովի դեմ` պնդելով, թե նրա 31-ամյա որդին ավելի քան 4 միլիոն դոլար արժողությամբ երկու շքեղ բնակարան է գնել Նյու Յորքում: Մամեդյարով կրտսերը այս տեղեկությունը չէր մեկնաբանել: Իսկ նրա հայրը դիմել էր Պետական անվտանգության ծառայություն` հորդորելով հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր սև քարոզչություն են իրականացնում իր դեմ:

Բայց փաստորեն, Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը գնաց Մամեդյարովի մերձավորների հետևից` է՛լ ավելի թեժացնելով քննարկումները Ադրբեջանի արտգործնախարարի հնարավոր պաշտոնանկության շուրջ: «Վերջին անգամ Պետական անվտանգության ծառայությունը նման գործողություն էր իրականացրել Մշակույթի նախարարությունում, ինչից հետո աշխատակիցներից մի քանիսը ձերբակալվեցին, նախարարը պաշտոնանկ արվեց», - հիշեցնում են ադրբեջանական պարբերականները:

Ակնհայտ է, որ Մամեդյարովի գլխին վաղուց են «սև ամպեր»: Ընդ որում՝ Բաքվում կատարվածը ցուցադրական ակցիա է. ԱԳՆ-ին հարվածել են Պետական անվտանգության ծառայության մակարդակով, ասել է թե՝ Ալիևի ուղիղ հրահանգով:
Մեկ տարի առաջ Ալիևն ամբողջապես փոխեց իրավապահ-ուժային կառույցների առաջին դեմքերին, այդ թվում Պետական անվտանգության ծառայության ղեկավարին: 2015-ին այդ պաշտոնում նշանակված Մադաթ Գուլիևին փոխարինեց Ալի Նագիևը, որը Նախիջևանից է, այսինքն՝ Ալիևը ՊԱԾ ղեկավար նշանակեց նախիջևանյան կլանի ներկայացուցչին:

Այն, որ Ադրբեջանում տարիներ շարունակ ներկլանային պայքար է Ալիևների նախիջևանյան և Փաշաևների կլանների միջև, վաղուց գաղտնիք չէ: Երկու կլանների միջև պայքարն, Ադրբեջանում, այսպիսով, ուշագրավ դրսևորումներ է ստանում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6999 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասին․ «Ազատություն» Երևանում «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1396-ի «Քո անունը չեմ թողնի մոռացության մեջ»․ այսօր Ալբերտ Հովհաննիսյանի ծննդյան օրն է Մեղրի-Երևան ճանապարհին բախվել են Infiniti-ն, Chevrolet Volt-ը, Mitsubishi-ն, ՎԱԶ 2107-ը և ՎԱԶ 2103-ը «Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ» «Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին. «Իրավունք» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում… խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Երբ թեման հասնում է նահատակությանը, հարգանքի տուրք մատուցելը դառնում է խիստ «վտանգավոր» ՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է ուկրաինական 173 անօդաչու թռչող սարք Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն են 2019-ին Փաշինյանը Գյումրիին սարեր, ձորեր ու աղքատության կրճատում էր խոստանում (video) Թրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչ «Դուք դատվելու եք», «Տիկին Բաղդասարյան, ինչու՞ ջղաձգվեցի՛ք»․ ԱԺ-ում իրավիճակը թեժացավ (video) Սյունիքում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազ չի լինի Քա՞նի «Շիշ բռնող» կա ՔՊ-ում (video) Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը․ «Հրապարակ» 8 տարի է իշխանության եք․կրիմինալը Երևանի փողոցներում է․ բացահայտեք․ Ռուբեն Մխիթարյանի կոշտ արձագանքը (video) Սուտ խոսողներն ինձանից ձախ են նստած․ Ռուբեն Մխիթարյանի պատասխանի ժամանակ նկատողություն եղավ (video) Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ» Ռուսաստանը Գյումրիում տեղակայված ռազմաբազայիg զnրքերը դուրս բերելու վերաբերյալ որևէ հարցում չի ստացել. Գալուզին Ղուկասյանի օրոք 15 000 բնակարան է տրվել, 30 000 դոմիկ՝ ապամոնտաժվել. Մխիթարյանը տեղը դրեց ՔՊ-ականին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am