Թրամփը Լավրովի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը շատ լավ հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ տեղեկացնում է tass.ru-ն: «Մենք շատ, շատ լավ հանդիպում ունեցանք»,- հայտնել է Թրամփը լրագրողներին այն բանից հետո, երբ Լավրովը լքել է Սպիտակ տունը: Լավրովն էլ ասել է՝ ինքը համոզվեց, որ Թրամփի վարչակազմի անդամները «գործի մարդիկ» են, որոնք ցանկանում են պայմանավորվել՝ կոնկրետ հարցեր լուծելու համար: Ռուսաստանի արտգործնախարարը տեղեկացրել է նաեւ, որ Պուտինն ու Թրամփը կհանդիպեն հուլիսին՝ Համբուրգում:
