«ԱՄՆ-ն օգնում է PKK-ին». Թուրքիայի փոխվարչապետ
Թուրքիան արձագանքել է Սիրիայի քրդերին զենք մատակարարելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը: «ԱՄՆ-ը YPG-ի միջոցով ամեն կերպ օգնում է PKK-ին: Այդպիսի քաղաքականությունը ոչ ոքի համար չի կարող օգտակար լինել: Մենք սպասում ենք, որ այդ սխալն ուղղվի: ԻՊ-ի դեմ ցամաքային գործողությունը միայն YPG-ի հետ հաջող կանցնի» հիմնավորումը իրական չէ: Հույս ունեմ, որ այս սխալից հետ կկանգնեն»,- ասել է փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին և նշել, որ անընդունելի է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերին» (YPG) զինելը, քանի որ վերջինին Թուրքիայում դիտարկում են որպես «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) սիրիական թև:
