Լավրովը և Թիլերսոնը բանակցություններ են վարում Վաշինգտոնում
Վաշինգտոնում սկսվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի բանակցությունները: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակիցը: Ինչպես ավելի վաղ հաղորդել են ՌԴ ԱԳ նախարարությունում, բանակցությունների ուշադրության կենտրոնում լինելու է Սիրիայի իրադրությունը: Կողմերը կքննարկեն նաեւ Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Կորեական թերակղզու իրադրությունը եւ մի շարք երկկողմ հարցեր:
