«Թող ներվի, բայց վախկոտներին «չի հասնում» երջանիկ լինել». Սպարտակ Սեյրանյան

Սպարտակ Սեյրանյանը Facebook-ում գրել է. «Կարդում եմ Ֆրանսիայի նորընտիր նախագահի ու նրա` իրենից քսանհինգ տարի մեծ տիկնոջ մասին գրառումները… Ուշագրավ է հետևել, թե ոմանք ինչպես են վերաբերվում նրանց, ովքեր արել են մի բան, որն անելու ցանկություն իրենք էլ են ունեցել, հիմա էլ ունեն, բայց դա անելու համարձակություն չեն ունեցել, չունեն ու չեն էլ ունենա: Ու հենց այդ պատճառով էլ դա չեն արել ու չեն էլ անի երբևէ (խոսքը միայն իրենցից տարիքով շատ մեծ կամ փոքր զույգ ունենալուն չի վերաբերվում): Փոխարենը նրանք «համարձակ» կերպով կծաղրեն, կքննադատեն, կփնովեն, կբամբասեն, ավելին` նույնիսկ կմեղադրեն ու կդատապարտեն նրանց, ում համարձակությունը հերիքել է անել այն, ինչ ուզում են, ովքեր իրենց կյանքն ապրում են իրենց սրտի թելադրանքով ու բնավ չեն մտահոգվում, թե այլոք ինչ կարծիք ունեն իրենց կյանքի ու երջանկության մասին: Վախկոտներն այդ կերպ փորձում են արդարացնել ու հիմնավորել իրենց թուլակամությունը, համարձակության պակասը, նրանք այդպես թաքնվում են իրենց իսկ հորինած «հասարակական կարծիքի» հետևում: Շատերին գիտեմ` տարբեր տարիքի թե տղամարդ, թե կին (այդ թվում` քաղքենիական «գնահատականների» հեղինակներից), որ չեն գնում իրենց երջանկության հետևից` բացառապես շրջապատի բամբասանքներից ու «հեղինակավոր» կարծիքներից խուսափելով: Թող ներվի, բայց վախկոտներին «չի հասնում» երջանիկ լինել: Նրանք պետք է «բավարարվեն» այլոց երջանկությանը նախանձելով»:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
«Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական սատարումը Պատմությունը բացի ուժեղ լինելուց մեզ այլ տարբերակ չի թողնում․ Սամվել Կարապետյան Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ՌԴ դեսպանություն Ռոբերտ Քոչարյանի անունից վաղ առավոտից ծաղկեպսակ է դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ Սա կոնկրետ ծրագիր է՝ ընդդեմ հայկականության ու մեր ինքնության․ Լևոն Քոչարյան Էդ դրոշի հետ մի օր վառվելու են նաև հայ դավաճանների նկարները Վեհափառ Հայրապետը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (video) Եթե չտանք էդ տարածքները, վատ բան է լինելու․ Սասուն Միքայելյանի հակահայ, դավաճանական հայտարարությունը (video) Օգնենք, որ գլուխ հանեն առաջադրված 19 ուժերի լաբիրինթոսում Բան չի մնացել, որ Նիկոլը չպղծի․ ժառանգներով չեն ներվելու, տեղ էլ չի թողել․ Աշոտյան (video) Հայաստանը պետք է հանձնառու լինի իր իսկ հռչակած Անկախության հռչակագրին․ Արամ Վեհափառ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել․ ՆԳՆ ՀՀ իշխանությունները ոչ թե սխալ են անում, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից «Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am