Սամվել Բաբայանին մեղադրանք են առաջադրել մեկ անձի ենթադրության հիման վրա. պաշտպան
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պաշտպան, փաստաբան Ավետիս Քալաշյանը մոտ օրերս կներկայացնի վճռաբեկ բողոք՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը անփոփոխ թողնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Ավետիս Քալաշյանը: Ինչպես և վերաքննիչ բողոքում, վճռաբեկ բողոքում ևս Ա.Քալաշյանը միջնորդելու է վերացնել կալանավորումը և Սամվել Բաբայանին ազատ արձակել: Պաշտպանը նշել է, որ ներպետական ատյանները սպառելուց հետո դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ա.Քալաշյանը հայտնել է նաև, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի հիմքում մեկ անձի՝ Արմեն Պողոսյանի, ցուցմունքն է դրված: Այն էլ պնդում չէ, այլ ենթադրություն է առ այն, որ Սամվել Բաբայանը կարող է զենքը պատվիրած լինել: Պաշտպանը նշեց, որ ենթադրությունը չի կարող հիմք հանդիսանալ ոչ միայն մեղադրանքի, այլև իր պաշտպանյալի հետ առերես հարցաքննություն անցկացնելու համար: Ի դեպ, հիշյալ անձն ու Սամվել Բաբայանն իրար չեն ճանաչում: Պաշտպանը դժվարացավ հայտնել, թե արդյոք ներկայումս նախաքննությունը մոտենո՞ւմ է ավարտին, թե՞ ոչ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
