Իսկ մենք մնացինք «փշալարերից կախված»

Եվրամիությունն օրերս հրապարակեց կորոնավիրուսից անվտանգ 15 երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին թույլատրվեց հուլիսի 1-ից այցել Եվրամիության երկրներ։ Այդ ցանկում ընդգրկված է նաև մեր հարևան Վրաստանը։

Նախորդ շաբաթ սևագիր տարբերակով ավելի քան 5 տասնյակ երկրներ էին դիտարկվում, սակայն Եվրամիության խորհուրդը նախնական ցուցակը զգալիորեն սեղմեց։

Տարբեր աշխարհամասերից անվտանգ համարվող երկների շարքում Չինաստանի հանդեպ վերապահում կա, թույլտվությունը պետք է փոխադարձ լինի՝ Չինաստանի քաղաքացիները կարող են այցելել Եվրամիություն, եթե Պեկինը չեղարկի Եվրամիության քաղաքացիների՝ Չինաստան այցելելու արգելքը։

ԵՄ 27 երկրներ շենգենյան գոտու արտաքին սահմանները դեռևս փակ են պահում աշխարհի մեծ մասի համար, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Թուրքիայի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել Եվրամիության տարածք, քանի որ նշված երկրներում կորոնավիրուսի նոր դեպքեր են արձանագրվում, համավարակի իրավիճակը դեռևս մտահոգիչ է։

Անվտանգ երկրների ցուցակը 14 օրը մեկ թարմացվելու է, այն հնարավոր է ընդլայնվի, կամ կրճատվի՝ կախված համավարակի իրավիճակից։ Այցերի թույլտվությունները պետք է փոխադարձ լինեն՝ ցանկում ընդգրկվածները պետք է թույլատրեն Եվրամիության քաղաքացիների մուտքը իրենց երկիր։

Եվս մեկ կարևոր հանգամանք՝ Բրյուսելի որոշած «կանաչ ցանկը» Եվրամիության անդամների համար խորհրդատվական նշանակություն ունի, այն պարտադիր բնույթ չունի, այսինքն` դա չի նշանակում, որ Եվրամիության բոլոր երկրները նշված պետությունների քաղաքացիներին անվերապահորեն պետք է թույլատրեն մտնել իրենց երկիր։

ԵՄ 27 անդամներից յուրաքանչյուրը կարող է վերանայել ցանկը, իր հայեցողությամբ որոշել, թե որ երկրների քաղաքացիների դիմաց դեռևս փակ պահել, կամ բացել իր սահմանները։ Մասնավորապես՝ Չեխիան կիսով չափ կրճատել է անվտանգ երկրների ցանկը, դուրս հանելով նաև Վրաստանին։ Չեխիայի կառավարությունը որոշել է միայն 8 երկրի քաղաքացիներին թույլատրել մուտ գործել Չեխիայի տարածք: Իսկ օրինակ Նիդեռլանդների կառավարությունը 15 երկրների ցանկը ամբողջությամբ հաստատել է՝ Չինաստանի հանդեպ պահպանելով նույն վերապահումը։

Սահմանները բացվելուն պես Հունաստանի կղզիներում ավելացել է զբոսաշրջիկների հոսքը։ Հունաստանի կառավարությունը բացել է միջազգային ու ներքին ավիաչվերթները, զբոսաշրջիկներ է ընդունում Եվրամիության անդամ երկրներից, դրսի անվտանգ երկրներից՝ փորձելով հաղթահարել եռամսյա ընդմիջման պատճառով ոլորտում առաջացած բացերը։ Ռոդոսում զբոսաշրջիկների դիմավորում են հունական երգ ու պարով, երաժիշտները բուզուկի են նվագել օդանավակայանում։ Հունաստանի զբոսաշրջության հարցերով նախարար Հարրի Թեոխարիսը «Ռոյթերս»-ին ասել է, թե ռիսկերը հաշվարկված են։

Այսպես, Չեռնոգորիան, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սերբիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը և Ուրուգվայը։

Հայաստանը չի ընդգրկվել ցուցակում:

Այլ է պատկերը Հայաստանի հարևան Վրաստանի դեպքում: Եվրամիությունը Վրաստանն ընդգրկեց ԵՄ ոչ անդամ 15 անվտանգ երկրների շարքում, որոնց համար սահմանը բաց է հուլիսի 1-ից:

Եվրամիությունը բացեց սահմանները Վրաստանի հետ: Սահմանափակումները հանվելու են նաև Վրաստանի քաղաքացիների համար, քանի որ Եվրամիությունը Վրաստանին ճանաչել է որպես անվտանգ երկիր: «ԵՄ անդամ երկրները շուտով համապատասխան չափորոշիչներ կտրամադրեն անվտանգ ցուցակի մեջ գտնվող երկրներին, որպեսզի երկու ուղղությամբ էլ քաղաքացիները անվտանգ տեղափոխվեն», — նշել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին:

Համաձայն Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրի՝ օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքը Վրաստան նույնպես պետք է հուլիսի 1-ից վերսկսեր: Անցյալ շաբաթ, սակայն, հայտարարվեց, որ կանոնավոր չվերթները հետաձգվելու են մինչև օգոստոսի 1-ը: Դրա պատճառը, ըստ վրացական կառավարության, մի շարք երկրներում համաճարակային իրավիճակի վատթարացումն է:

Գերմանիան Վրաստանի համար սահմանը բացեց հուլիսի 2-ից: Սահմանափակումների վերացումը ԵՄ ոչ անդամ 11 երկրների համար է. Վրաստանից բացի ցանկում են նաև Ավստրալիան, Ճապոնիան, Կանադան, Չեռնոգորիան, Նոր Զելանդիան, Հարավային Կորեան, Թայլանդը, Թունիսը, Ուրուգվայն ու Չինաստանը: Ավստրիան Եմ ոչ անդամ երկրների, այդ թվում Վրաստանի համար բաց կլինի միայն սեպտեմբերի 30-ից: Այս մասին հայտնել է Վիենայում Վրաստանի դեսպանատունը:

Ռուանդայի, Սերբիայի, Թունիսի ու Ուրուգվայի, և նույնիսկ հարևան Վրաստանի մակարդակին հասնելու համար, ըստ ամենայնի, Հայաստանը կիլոմետրերով հեռու է:

Մենք հիմա ապրում ենք մի իրականությունում, որ համավարակը իշխանության համար պատեհ իրավիճակ է ընդդիմության քաղաքական ակտիվություն ցրելու համար:

Ինչ վերաբերում է համավարակի դեմ պայքարին, ապա ունենք առողջապահական համակարգի գերլարված աշխատանքի ու համակարգը ղեկավարող մի նախարարի, որն իր անպատեհ ու իրարամերժ հայտարարություններով ավելի նպաստեց համավարակի տարածմանը:

Արդյունքում՝ ՀՀ քաղաքացիներն այս ամառ նույնիսկ հարևան Վրաստան չեն կարող այցելել՝ հանգստի համար: Այլ երկրներից ամռանն ու վաղ աշնանը դեպի Հայաստան զբոսաշրջային երբեմնի հոսքը նույնպես չենք ունենա՝ դրանից բխող տնտեսական հետևանքներով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3694 անգամ
Լրահոս
Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը Իրանը և Օմանը կուսումնասիրեն Հորմուզի նեղուցով անցման վճարները 10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքը․ Արթուր Միքայելյան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը․ կան վիրшվորներ Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան Վերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքում Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին Ձեռի բագաժո՞վ ա տարել․ ֆեյսբուքյան օգտատերեը ծաղրում են 7-8 ծիրանի «խորհրդանշական մուտքը» Եվրոպա Հարգելի՛ ՔՊ-ականններ, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում Իրանի նախագահը ժամանել է Պակիստան ՀՀ իշխանությունները մտածում են հանկարծ այնպիսի բան չանեն, որ Բաքվին դուր չգա, կամ խանգարի նրանց գործողություններին․ փորձագետ Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել Ծեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է Գարեգին Բ–ն նոր նշանակումներ է արել Մայր Աթոռում Ո՞վ կղեկավարի ձևավորվող նոր խորհրդարանը. Ազատություն Իրանը համաձայնել է միջnւկային օբյեկտների ստուգումներին գալիք տարիների համար. Թրամփ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող ԱԷԿ-ը դադարեցրել է աշխատանքը անոմալ շոգի պատճառով․ ԶԼՄ-ներ Երեկ Հորմուզի նեղուցով բաց է թողնվել 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Հարավային Օսիայի ղեկավարը կդառնա ՌԴ նախագահի խորհրդական
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am