Օլանդը Նախարարների խորհրդի վերջին նիստն է անցկացրել
ՏԱՍՍ_ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանրապետության Նախարարների խորհրդի վերջին նիստն է անցկացրել Ելիսեյան պալատում:խորհրդի նիստին մասնակցել են բոլոր 17 նախարարները եւ 20 պետական քարտուղարները, նիստի ավարտից հետո լրագրողներին ասել է Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը: «Կառավարությունը միաձայն շնորհակալություն եւ երախտագիտություն է հայտնել հանրապետության նախագահին նրա աշխատանքի համար»,- նշել է Բեռնար Կազնյովը:
