Հռոմի պապը պատարագ է մատուցել Մեքսիկայում/տեսանյութ/
Euronews-ը հայտնում է ,որ Հռոմի պապը Մեքսիկայի աղքատ արվարձաններից մեկում պատարագ մատուցելիս քննադատել է անարդար ճանապարհով կուտակված հարստությունը.«Այդ հարստությունը բուրում է ցավով, տառապանքով: Սա այն հացն է, որով այլասերված հասարակությունը կերակրում է սեփական երեխաներին»: Հռոմի պապի մեքսիկական այցը սկսվել է ուրբաթ երեկոյան ու տվելու է 5 օր: Ֆրանցիսկոսը մտադիր է այցելել երկրի ամենավատ ապրող ու վտանգավոր շրջանները, այդ թվում՝ Միչոական նահանգ, որը հայտնի է նարկոպատերազմներով ու ԱՄՆ-ի սահմանակից Սյուդադ-Խուարես քաղաք, որը համարվում է աշխարհի ամենավտանգավոր քաղաքը:
