Իշխող կուսակցությունը փորձում էր դաշտը փոխել եւ բերել կենցաղային դաշտ
Այսօր Հայելի ակումբում «Երկիր Ծիրան»-ի կուսակցություն Երեւանի ավագանու թեկնածու Ալիսա Աբրահամյանը տեղեկացրեց, որ իրենք ունեն մեծ թվում համակիրներ: Նա ասաց, որ իրենք իրենց թիմով եկել են բարեփոխումներ անելու: «Զարուհի Փոստանջյանի նպատակն է երկիրը լճացումից հանելը, քանի որ մարդկանց մեծ մասը կենտրոնացված է Երեւանում: Այժմ իշխող կուսակցության ներկայացուցիչ Տարոն Մարգարյանը, ամբողջությամբ օգտագործում է վարչական լծակները, և եթե նա կարծում է, որ ամեն ինչ արել է, ապա սխալվում է, բոլորի խնդիրը ազատ միտքն է, որն այսօր բացակայում է»,- նշեց ավագանու թեկնածուն: Մեկայլ բանախոսի՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Հայկ Պետրոսյանի, կարծիքով էլ իշխող կուսակցությունը փորձում էր դաշտը փոխել եւ բերել կենցաղային դաշտ, ինչն անթույլատրելի է:
