ԵՄ դեսպանի մարգարեությունը. դարձյալ չստացվեց

Երևանի քաղաքապետի ընտրության ամբողջ քարոզարշավը «ջրվեց» 15 հազար դրամի մասին Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությամբ: Ընդ որում այլևս անկարևոր է, թե ինչ հաշվարկ կամ ինչ լավագույն մղում կար այդ հայտարարության տակ: Ակնհայտ է, որ այն չի արդարացել, բայց չարդարանալը դա դեռ ամենը չէ, այն տապալվել է, ընդ որում՝ տապալելով ոչ միայն Երևանի ավագանու ընտրության գործընթացը, այլ նաև խորհրդարանի ընտրությանը «Ելք»-ի արձանագրածը: Խոսքը տվյալ դեպքում արդյունքի մասին չէ, այլ այն նշաձողի, որպես ընդդիմության դաշտում առաջատարությունը ստանձնած ուժ: Դա պետք է լիներ «Ելք»-ի առաջին քայլը, բայց գործնականում կարող է դառնալ վերջինը: Այստեղ սակայն խնդիրը «Ելք»-ը չէ, գոնե այլևս, թեև բուն խնդիրը միշտ էլ եղել է այլ: Բուն խնդիրը եղել է և կա հետևյալը. ստացվո՞ւմ է Հայաստանում ձևավորել գործող իշխանական համակարգին այլընտրանքային որևէ համակարգ, թե՞ ոչ: Ընդ որում համակարգ, որի նպատակների շարքում իշխանափոխությունն ամենավերջինն է և մնալու է վերջինը, որովհետև մինչ այդ պետք է լինեն մեծ ու փոքր կամ փոքր ու միջին մի շարք այլ նպատակներ, որոնց վրա պետք է ձևավորվի, կայանա այդ համակարգը: Դրա մի շանսն էր Հայ ազգային կոնգրեսի ստեղծումը, որն ավարտվեց ընդամենը մանրախնդիր հերթական կուսակցության ձևավորումով: Մի շանս էր «Բարևի հեղափոխությունը», որի մի մասն ավարտվեց ծայրահեղությամբ՝ ոստիկանության հետ աղոթքով, իսկ մյուս մասը մեկ այլ ծայրահեղությամբ՝ «Ծռերով», որոնք մեծ հաշվով «Բարևից» հետո առաջացած վակուումից սնուցված ուժ էին: «Ելք»-ն այդ խնդրի համատեքստում թվաց նոր շանս, քաղաքական մրցակցության խնդիրը համակարգի ներսից այսպես ասած դուրս բերելու շանս: Քաղաքական բովանդակության մասով այդ շանսը առաջացնում էր բազմաթիվ հարցեր, շատ կոնկրետ քաղաքական խնդիրների մասով, հատկապես արտաքին քաղաքականության, արտաքին քաղաքական կենտրոնների հետ հարաբերություն կառուցելու և օրակարգի իմաստով: Բայց ժամանակը այդ իմաստով տալիս էր տարածություն այդ հարցերի պատասխանին սպասելու համար: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
«Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական սատարումը Պատմությունը բացի ուժեղ լինելուց մեզ այլ տարբերակ չի թողնում․ Սամվել Կարապետյան Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ՌԴ դեսպանություն Ռոբերտ Քոչարյանի անունից վաղ առավոտից ծաղկեպսակ է դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ Սա կոնկրետ ծրագիր է՝ ընդդեմ հայկականության ու մեր ինքնության․ Լևոն Քոչարյան Էդ դրոշի հետ մի օր վառվելու են նաև հայ դավաճանների նկարները Վեհափառ Հայրապետը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (video) Եթե չտանք էդ տարածքները, վատ բան է լինելու․ Սասուն Միքայելյանի հակահայ, դավաճանական հայտարարությունը (video) Օգնենք, որ գլուխ հանեն առաջադրված 19 ուժերի լաբիրինթոսում Բան չի մնացել, որ Նիկոլը չպղծի․ ժառանգներով չեն ներվելու, տեղ էլ չի թողել․ Աշոտյան (video) Հայաստանը պետք է հանձնառու լինի իր իսկ հռչակած Անկախության հռչակագրին․ Արամ Վեհափառ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել․ ՆԳՆ ՀՀ իշխանությունները ոչ թե սխալ են անում, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից «Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am