Ինչի արդյունք են Կարեն Կարապետյանի և Արծվիկ Մինասյանի միջև բանավեճերը
ՀՀ բնապահպանության ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե շարունակելո՞ւ է մնալ նախարարի պաշտոնում,ասաց. «Պաշտոնավարումը շարունակելու համար նախ պետք է ունենալ աշխատելու ցանկություն, երկրորդ՝ իրավասու անձինք, տվյալ դեպքում ՀՀ նախագահը և քաղաքական այն ուժը, որ ես եմ ներկայացնում, համապատասխան որոշում կայացնեն: Առաջին մասով իմ ցանկությունը կա՝ աշխատանքը շարունակելու և հիմնարար փոփոխություններ իրականացնելու: Երկրորդ մասով՝ մայիսի տասնութից հետո պարզ կլինի, թե ինչպիսի կառավարություն է ձևավորվելու»: «Իմ և վարչապետ Կարեն Կարապետյանի հարաբերությունները նորմալ հարաբերություններ են, նախարար-վարչապետ հարաբերություններ են, որի ընթացակարգերը նախատեսված են թե՛ նախագահի հրամանագրով, և թե՛ նաև Սահմանադրությամբ են ամրագրված։ Բանավեճերը,այս կամ այն դրույթների վերաբերյալ տարբեր կարծիքները ոչ թե խոսում են անհամատեղելիության, այլ առավել արդյունավետ լուծումներ գտնելու ցանկության մասին»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
