Ջրահեղձ եղած զինվորի մարմինը դեռ չի գտնվել
ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով ջրահեղձ եղած Ռուբեն Մնացականյանի մարմինը դեռ չի գտնվել: Այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հայտնել է Tert.am-ին, հավելելով, որ նոր տեղեկություն լինելու դեպքում պաշտպանության բանակը հաղորդագրություն կտարածի: Հիշեցնենք՝ մայիսի 8-ի առավոտյան ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասին հարակից ջրամբարում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ջրահեղձ են եղել ՊԲ զինծառայողներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998 թ.), Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1998 թ.) և Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998 թ.): Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները:
