Մոսկվայում հայերը ծեծել են ադրբեջանցիներին Արցախի դրոշը խլելու համար(տեսանյութ)
Մոսկվայում «Անմահների գնդի» երթի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև. այս մասին գրում է հայկական voskanapat.info կայքը: «Տեսնելով Արցախի դրոշը, ադրբեջանցիները կորցրեցին ինքնատիրապետումը և սկսեցին գոռգոռալ, ասելով, որ դա հայկական պրովոկացիա է: Ադրբեջանցիների ամբոխը մոտեցավ հայերին և կռիվ հրահրեց: Ի պատասխան հայերը սկսեցին հարվածել նրանց գլուխներին, որն էլ ստիպեց խաղաղվել ադրբեջանցիներին, որոնք հեռանալով հայերից կանգնեցին առավել անվտանգ վայրում»,- գրում է կայքը: Խորհրդանշական է եղել ադրբեջանական դրոշի ընկնելը: Շրջապատված լինելով Հայաստանի և Արցախի դրոշներով ադրբեջանցիները հայտնվել են հայերի հմուտ հարվածների ներքո: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, բախումների հետևանքով, երթի մասնակից մի շարք քաղաքացիներ վնասվածքներ են ստացել.- գրում է հայկական voskanapat.info կայքը։
