Այսօր Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք Հասարակական Նախձեռնության գրասենյակում, տեղի ունեցավ փակ քննարկում, կապված Սահմանադրական բարեփոխումների հետ: Փակ քննարկմանը մասնակցում էին նաև Ազգային Ինքորոշում Միավորումի, «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության, «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության, «Վերադարձ» հիմնադրամի և «Հանուն Հայրենիքի» Նախաձեռնության ներկայացուցիչները: Քննարկման մասնակիցները միաձայն արձանագրեցին, որ.
Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ձևավորման կանոնակարգը դուրս է եղել սահմանադրականության տրամաբանության ձևաչափից: Մասնավորապես, այն ձևավորվել է արդարադատության նախարարության գերատեսչական ակտով՝ սուբյեկտիվ մրցույթի հիման վրա, որը Սահմանադրության էությունը և իրավական կշիռը ամբողջովին նսեմացնում և խեղաթյուրում է՝ ծնելով համակարգային խորը հակասություններ։ Մասնավորապես, սահմանադրականության ձևաչափում Հանրապետության նախագահի՝ որպես պետության գլխի, առանցքային գործառական առաքելությունն այն է, որ Վերջինս, չի մտնում իշխանության թևերից որևէ մեկի մեջ, համարվում է ֆունկցիոնալ և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով, որի հիմնական գործառույթը Սահմանադրության պահպանումն ու երաշխավորումն է, ուստի՝ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը պետք է ձևավորվեր Հանրապետության Նախագահի կողմից, ակադեմիական փաստացի ունակություններ և խորը մասնագիտական գիտելիքներ ունեցող, ինքնահաստատված և սերունդների առջև պատմական պատասխանատվության գիտակցություն ունեցող անձանց կազմից, գումարած հանրային մեծ հեղինակություն ունեցող անձինք։ Այդ անձանց ամբողջությունը, որպես ազգի հայրեր, պետք է ունենա սահմանադրական ասամբլեայի ներկայացուցչական կարգավիճակ,որը կապահովի ինչպես հանձնաժողովի որակականությունը, այնպես էլ նրա ներկայացուցչությունը և ամենակարևորը՝ պատասխանատվությունը Սահմանադրության որակականության համար։
Նաև որոշվեց ձևավորել աշխատանքային խումբ և հրավիրել բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերին և համատեղ սկսել պայքար, վերը նշված անարդարությունը վերացնելու նպատակով: Այդ նպատակով Հուլիսի 3-ին, ժամը 19:00-ին նշանակվեց հաջորդ քննարկումը: Ցանկացողները կարող են կապնվել 044771779 հեռախոսահամարով:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը