ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին մենք աջակցում ենք. Ապաթուրայ
APA գործակալությունը:հայտնում է,որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրային, ովքեր նշել են, որ Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի միջև կան հաջող կապեր, բարձր է գնահատվել Ադրբեջանի ավանդը Աֆղանստանում անցկացվող խաղաղարար օպերացիաների շրջանակում միջազգային անվտանգության ապահովման գործում, հայտնում է գործակալությունը: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված վիճակին: «Դաշինքն ուղղակիորեն ներգրավված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն մեր դիրքորոշումն այն է, որ մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ու հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- լրագրողների հետ հանդիպմանն Ապաթուրայը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:
