Ոստիկանները ՍԴ-ի մոտից բերման ենթարկեցին Սոնա Աղեկյանին (video)
«Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանին այսօր՝ հունիսի 26-ին, ոստիկանները բերման ենթարկեցին Սահմանադրական դատարանի մոտից, քանի որ նա ՍԴ էր եկել առանց դիմակի:
Ոստիկանները նրա նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն ցանկացան կազմել, սակայն Աղեկյանը անձնագիր չուներ իր հետ, այդ պատճառով ոստիկանները նրան տարան ոստիկանության բաժին։
Լրագրողների հետ զրույցում Սոնա Աղեկյանը նշեց, որ անձնագրի փոխարեն իր հետ է ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիրը։
