Նիկոլ Փաշինյանն ազդարարեց մի քանիսին ոչնչացնելու մասին

Նիկոլ Փաշինյանի մոտ սրացումների շրջան է։ Ազգային ժողովում անցած տարվա բյուջեի կատարողականի իր եզրափակիչ ելույթում Փաշինյանը անադեկվատության եւ հիստերիայի պիկով գերազանցեց նախկին ռեկորդները։ Ապագայի նկատմամբ վախը պետության ղեկավարի մոտից ասես խլել է մարդկային ամենատարրական հատկանիշները, ավելին, նա արդեն կորցրել է ցենզուրայի եւ էթիկայի սահմանները եւ խոսում է ինչ որ «դիրքերից», փողոցային բառապաշարի «մաստեր-կլաս» ցույց տալիս։ Սպառնալիքի, կեղծիքի, մանիպուլացիայի հիման վրա կառուցված այս անադեկվատ ելույթում մի քանի ուշագրավ դրվագներ կային։ Նախ այն, թե իբր ինչ-ինչ ուժերի ֆեյքեր ու լրատվամիջոցներ փորձում են իրենից Սերժ Սարգսյան կերտել, որ հեղափոխություն անել․«Հիմա ի՞նչ են մեզ ասում, ահա դուք մաքսանենգություն եք անում ու գնալով կոնկրետանում են իմ ընտանիքի վրա, որ մենք մաքսանենգ ենք, որ մենք կոռուպցիոներ ենք և այլն, այսինքն մեզնից ուզում են ստանալ իրենց կերպարը, քանի որ հասկացել են, որ իրենց կերպարն է հեղափոխության հիմնական շարժիչ ուժը: Հիմա քանի որ նրանք ուզում են հեղափոխություն անել, ուզում են, որ «ազատ» լրատվամիջոցների ձեռամբ ինձնից կերտեն Սերժ Սարգսյան, ինձնից կերտեն, չարժի այդ բառը ասել Ազգային Ժողովից, իրենց նման «եխկելի» կերպար: Սա է նրանց ամբողջ նպատակը, բայց այդ նպատակը չի անցնի»,- վստահեցնում է Փաշինյանը։ Իհարկե, որեւէ մեկի չի հաջողվի որեւէ կերպար ստեղծել, որովհետեւ Փաշինյանն այնքան արագ է կերտել իր կերպարը ու ցույց տվել, որ ոչ միայն չի տարբերվում Սերժ Սարգսյանից, այլ այնքան է գերազանցում, որ շուրջ երկու տարի է մարդիկ մոռացել են նրան, նույնիսկ նրա անունը չեն տալիս։ Մյուս կարեւոր արձանագրումն այս ելույթից այն է, որ Փաշինյանն ազդարարեց, որ հաջորդ ընտրություններն ինքը կեղծելու է «Ապագայի իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ այն ուժերն են, որոնք կանգնել են ու ժողովրդին վերադարձրել են իշխանության: Դրանից դուրս որևէ մեկը այս խորհրդարանում տեղ չի ունենալու: Սա ասում եմ ոչ թե որպես վարչապետ, այլ ՀՀ քաղաքացի: Ես ինձ իրավունք եմ վարապահում ասել, որ ես մյուսներից մի քիչ ավելի լավ եմ ճանաչում մեր ժողովրդին: Եթե այդպես չլիներ, մենք չէինք կարողանա այս կազմով այսօր գտնվել այստեղ »։

Դեռ հարց է, մինչեւ հաջորդ հերթական ընտրությունները Փաշինյանը կմնա՞ իշխանության, թե ոչ, եւ եթե նույնիսկ մնա էլ՝ մեծ հարց է՝ ունի՞ արդյոք ժողովրդի վստահությունը , որ երաշխիքներ է տալիս ոչ միայն իր ուժի, այլ մյուսների համար, այնպես որ ճիշտ կանի առուն թռնելուց հետո «հոպ» ասի։

Բայց որ առաջիկայում լծվելու է որոշ ուժերի ոչնչացնելու գործին, դրանում կարելի է չկասկածել, նա բարձր ամբիոնից անգամ հայտարարեց, թե ԲՀԿ-ն արդեն իսկ ոչնչացել է․ «Ասում եք՝ այսօր քաղաքական ուժը բոյկոտել է ԱԺ նիստը (ԲՀԿ-ն), իսկ իշխանությունը չի մտածում. քաղաքական ուժը, իմ կարծիքով, ինքնաոչնչացվել է, որովհետև երբ որ այս ամբիոնից հերքվում է մի բան, որը ՀՀ բոլոր քաղաքացիները գիտեն առանց բացառության, դա ինքնաոչնչացում է… Այսինքն նորությո՞ւն է, որ ՀՀ-ում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշառք են բաժանել, և նորությո՞ւն է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել: Դա նորությո՞ւն է որևէ մեկի համար: Եվ երբ որ այս ամբիոնից ասում ես մի բան, որը բոլորը գիտեն, որ այդպես չի, դա նշանակում է ինքնաոչնչացում: Իրենք էստեղ չեն ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ էստեղ չեն, որովհետև չկան այլևս: Ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեությունը չի ծավալելու: Չի կարելի ժողովրդին ձեռ առնել»,-հայտարարեց ժողվարչապետը։ Նա ասում է, թե մեզ մի սպառնացեք հանրահավաքներով, նկատի ունենալով ԲՀԿ-ին էլ հայտարարում, թե 500 հազար դոլար են ծախսում 200 հոգի մարդ հավաքում, ապա գլուխ գովում, թե իր մոտ դա ամենալավն է լինում, որ ինքն էլ հանրահավաք կանի։ Պետության ղեկավարն այսպիսով  բացահայտ սպառնում է քաղաքացիական պատերազմով։
Բայց եթե երկու տարի առաջ հայտնի կենտրոնների աջակցությամբ Փաշինյանի համար սարքեցին մեծաթիվ հանրահավաքներ, դա դեռ չի նշանակում, թե այսօր ինքը կարող է նույն սցենարը կրկնել. Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը եկավ հաստատելու, որ դուք զրկվել եք ձեր թերեւս միակ շնորհից։ Այլապես, եթե իմանայիր, որ վաղը կարող ես հուժկու հանրահավաք անել, մի րոպե տանը չէիր նստի եւ դուրս կգայիր ու կանցնեիր քո սիրած զբաղմունքին։
Իսկ ԲՀԿ-ի հարցում պետք չէ շտապել, առավել եւս մեծ խելք ունենալ, հասկանալու համար, որ դրանք հանրահավաքներ չէին, քանի որ Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը թույլ չի տալիս հանրահավաք կազմակերպել։ Այլ հարց է, որ վարչապետը քաղաքական հակառակորդներին թասիբի է ուզում գցել եւ դրդում խախտել իր իսկ գրած օրենքը։ Դե, իսկ «կուխնյաներից» դուս գալու նրա կոչերն առնվազն զավեշտի ժանրից են, Նիկոլ Փաշինյանը երեւի մոռացել է, որ իշխանության գալու առաջին օրերին զուգարաններից էր լայվ մտնում, իսկ դուստրն էլ զուգարաններից սելֆիներ տարածում։

Անի Սահակյան

դիտվել է 4882 անգամ
Լրահոս
Պատերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը․ Աբրահամյան ՔԿ շենքից 590 հազար դոլար հափշտակելու գործով մեղադրյալները դատապարտվել են 4 տարվա ազատազրկման Եկեղեցին երբեք պարզապես պատմական ինստիտուտ չէ, նա կենդանի մարմին է․ Տեր Հեթում Վեհափառը մտադիր է այցելել Իլիա Բ-ի հուղարկավորությանը․ ելքի արգելքի մասով քայլեր են ձեռնարկվում «Պատերազմից առաջ Իրանում էիք, ի՞նչ եք խոսել այնտեղ»․ հարց՝ Պապիկյանին (video) Իրանի դեմ հարվածների հարցում ԱՄՆ-ին և Իսրայելին օգնությունը կհանգեցնի ճգնաժամի սրման. Արաղչի Պարզվում է, որ Փաշինյանն՝ ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը Արագածոտնի բնակիչները՝ Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին (video) Այսքան սպանություններից հետո ինչու՞ հրաժարական չտվեցիք․ հարց՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին (video) Մահացել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարքը ԱՄՆ-ում հայերից կազմված խարդախների խումբ է կալանավորվել Թուրքիան կոչ է արել Իրանին դադարեցնել հարձակումները ռեգիոնի երկրների վրա ԵՄ-ում մտահոգված են հակառուսական որոշ պատժամիջոցներ մեղմացնելու ԱՄՆ-ի որոշմամբ «Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլի մեջ գտնվող 39-ամյա կալանավորը փորձել է ինքսպանություն գործել Միայն միասնականությամբ կհաղթենք թշնամուն․ Իրանի հայոց թեմի առաջնորդը շնորհավորել է Նովրուզը Իսրայելը սպանել է հազարավոր մարդկանց․ կասկած չունեմ, որ կվճարի դրա համար․ Էրդողան Թող Փաշինյանը լա՛վ իմանա՝ իրենից հետո էլ կյանք կա ու լավ է լինելու․ Քրիստինե Վարդանյան (video) Քարերը հավաքելու ժամանակը դեռ չի եկել, բայց ինչու՞ եք քարեր նետում, երբ ինքներդ ապակե տանիքի տակ եք Սու՞տ, թե՞․․․․ Սուրեն Պապիկյանի պատասխանն Արման Թաթոյանին (video) Տարեկան 50 մլն-ի թալան․ դուք էս խայտառակ թվերը լսե՛ք․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ի՞նչ խուճապի մեջ է Նիկոլ Փաշինյանը․ Արփինե Սարգսյանի արձագանքը (video) #ՈՒՂԻՂ․ Զատուլինը տվեց Նիկոլի ճիշտ գնահատականը․ սպասեք զարգացումների․ Հայկ Այվազյան (video) Կոռեկտ պահեք ձեզ․Չասեմ՝ ձեզանից քանիսը հերթ էին կանգնում խմբագրությունների առաջ, որ հարցազրույց տային (video) Թեժ բանավեճ Գեղամ Մանուկյանի և Արփինե Սարգսյանի միջև (video) Մարտունի քաղաքում բախվել են «Mazda»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am