Մոտ երկու տարի է Նիկոլը երազում էր նոր Հայաստանի մասին ու երեկ նա իր նոր Հայաստանը ստացավ: Այսպիսով մենք ունենք «նիկոլյան Հայաստան», որը բռնատիրական երկիր է: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստում ընդունված սահմանադրական փոփոխությունների օրենքին:
Ըստ քաղաքական մեկնաբանի՝ «նիկոլյան Հայաստանում» բոլորը պետք է ենթարկվեն Նիկոլ Փաշինյանի կամքին, այլապես կենթարկվեն հետապնդումների. «Նիկոլն ասում է՝ երբ պետք է Սահմանադրությունն աշխատում է, երբ պետք չէ՝ չի աշխատում: Նույն Սահմանադրությամբ Փաշինյանը երկրում արտակարգ դրություն է հաստատել, բայց Սահմանադրական դատարանի մասին օրենք է ընդունում՝ ՍԴ չի ուղարկում այն»:
Մենուա Հարությունյանի համոզմամբ՝ երկու տարի է Հայաստանը դուրս է եկել սահմանադրականության կետից ու կառավարվում է Նիկոլի կամքով. «Հայաստանի հպարտ քաղաքացիներն, ովքեր օգնում էին Նիկոլին երկիրը բռնազավթել ու ժողովրդավարություն հաստատել, այսօր տեսնում են դիկտատուրա»:
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը