ԴԱԻՇ-ը մահապատժի է ենթարկել ռուս գնդապետի. ԶԼՄ-ներ (+18)
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը տեսաձայնագրություն է տարածել, որում պատկերված է «ռուս գնդապետի» մահապատիժը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հոլովակում ԴԱԻՇ-ը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սպառնում է նոր ահաբեկչություններով:
Տեսաձայնագրության երկրորդ հատվածում ահաբեկիչը կտրում է պատանդի կոկորդը, որին կոչում է «գնդապետ Եվգենի Պետրենկո»:
SITE-ի փոխանցմամբ, տեսագրությունն արված է Ռաքքա քաղաքում, որը գտնվում է ԻՊ գրոհայինների վերահսկողության տակ։ ՌԴ ՊՆ-ն դեռևս չի արձագանքել այս տեսագրությանը:
