Մարուքյանն ասում է՝ թող Ծառուկյանին «ուտեն», հետո կտեսնենք.Էդմոն, քեզ ավելի վատ են ուտելու. Մենուա Հարությունյան (video)

Մոտ երկու տարի է Նիկոլը երազում էր նոր Հայաստանի մասին ու երեկ նա իր նոր Հայաստանը ստացավ: Այսպիսով մենք ունենք «նիկոլյան Հայաստան», որը բռնատիրական երկիր է: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստում ընդունված սահմանադրական փոփոխությունների օրենքին:


Ըստ քաղաքական մեկնաբանի՝ «նիկոլյան Հայաստանում» բոլորը պետք է ենթարկվեն Նիկոլ Փաշինյանի կամքին, այլապես կենթարկվեն հետապնդումների. «Նիկոլն ասում է՝ երբ պետք է Սահմանադրությունն աշխատում է, երբ պետք չէ՝ չի աշխատում: Նույն Սահմանադրությամբ Փաշինյանը երկրում արտակարգ դրություն է հաստատել, բայց Սահմանադրական դատարանի մասին օրենք է ընդունում՝ ՍԴ չի ուղարկում այն»:

Մենուա Հարությունյանի համոզմամբ՝ երկու տարի է Հայաստանը դուրս է եկել սահմանադրականության կետից ու կառավարվում է Նիկոլի կամքով. «Հայաստանի հպարտ քաղաքացիներն, ովքեր օգնում էին Նիկոլին երկիրը բռնազավթել ու ժողովրդավարություն հաստատել, այսօր տեսնում են դիկտատուրա»:


Դիտարկմանը՝ շարքային քաղաքացին չի հասկանում, որ երկրում բռնապետություն է հաստատվում, Մենուա Հարությունյանը նշել է. «Այսօր քաղաքացիներից շատերն իրենց վրա զգում են, որ երկրում արդարություն չկա ու շատ շուտով հասկանալու են նաև, որ երկիրը սահմանադրական ծիրից դուրս է եկել»:

Մենուա Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության կողմից երկրի կառավարումը համարում է անփառունակ. «Կորոնավիրուսի պատճառով երկրում ստեղծված իրավիճակը Հայաստանը դարձրել է «իզգոյ» պետություն: Վրաստանը սահմանները բացում է, իսկ մեզ մոտ վարակվածների թվերը բարձրանում են ու Նիկոլ Փաշինյանն անճարությունից ժողովրդին ասում է՝ դիմակ կրեք»:

դիտվել է 1564 անգամ
Լրահոս
8–րդ օրն է՝ Փամբակ գետում նույն թափով որոնում են 13–ամյա աղջկան Օրավարձով աշխատողներ են եղել, գնում էին բերքահավաքի. մանրամասներ Արտենիի ողբերգական վթարից Կոտրել են Սերգեյ Սոբյանինի տելեգրամյան ալիքը. այնտեղ հայտնվել են «Մոսկվան այրվելու է» գրառումն ու Ուկրաինայի զինված ուժերին նվիրատվություն անելու հղումներ Եթե Փաշինյանը գնա դեպի Ալիև, պատկերացնու՞մ եք՝ ինչ սարսափելի վիճակում ենք լինելու․ քաղաքացիներ (video) Ինչպես ասում էր դասականուհին՝ սա թարգեք, կպեք գործերին Ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, էս ինչ խայտառակ ընտրություններ էին․հարցում (video) Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել Հայցն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի մերժվել է Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր Բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները․ կա զոհ և 9 տուժած. ՆԳՆ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան 1 տարի անց ինչպես Բագրատ Սրբազանին դիմավորեցին Մայր Աթոռում (video) Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք Վթարի հետևանքով երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. Առողջապահության նախարարություն Իրանական նավթի արտահանման սահմանափակումները վերացվել են. Արաղչի Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 11 վիրավոր Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին ԱՄՆ-ն կարծում է, որ Շվեյցարիայում ընթացող բանակցությունների բոլոր մասնակիցները գոհ են առաջընթացից «Առանց Ուկրաինայի հնարավոր չի լինի պաշտպանել Լեհաստանը». Զելենսկի Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am