Չհեռացող նախագահի ռիսկային քայլերը

«Պետք է հիասթափեցնեմ անընդհատ հեղափոխություն անելու կողմնակիցներին: Մենք չենք շտապելու: Քաղաքական ոլորտում համակարգային փոփոխություններ կատարելիս շտապողականությունը և անխոհեմությունը երբեք լավ ավարտի չեն հանգեցրել: Միևնույն ժամանակ,  կհիասթափեցնեմ նաև նրանց, ովքեր գոհ են ստատուս քվոյից: Էական փոփոխությունները շարունակվելու են: Դրանք կլինեն աստիճանաբար, մտածված և փուլ առ փուլ, բայց կայուն ևհետևողականորեն իրականացված», ասել է Սերժ Սարգսյանը Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ ելույթում` հստակ ուղենշելով ելույթի գլխավոր ուղերձը: Այլապես ինքնիշխան, ամուր պետության, ժողովրդավարական ազատությունների, արդարության, հավասար իրավունքների ու հավասար մրցակցային հնարավորությունների հաստատման, կոռուպցիայի ու հովանավորության բացառման մասին կենացային ձեւակերպումներն իրականություն դարձնելու համար ոչ թե ելույթի անհրաժեշտություն է զգացվում, այլ խոսքից գործի անցնելու վճռականություն:Ելույթի առանձքային ուղերձով Սարգսյանը նախանշում է, որ հեռացողից դառնում է մնացող եւ չի պատրաստվում «հեղափոխության» գնալ, կողմ է «էվոլուցիային»:Իսկ քաղաքական համակարգի էվոլուցիոն ընթացքը ներկայումս բռնել է այսպես կոչված երիտասարդացման ուղի: Այսինքն՝ ներկա իրողությունն ու Սերժ Սարգսյանի ելույթը ու ելույթում հանդարտություն պահելու կոչերն ինքնին հակասության մեջ են մտնում իրար հետ: Որքան էլ Սերժ Սարգսյանը նախատի-հեգնի, թե « ու՞մ է պետք այն պաշտոնյան, որն իր գործունեության մասին յուրաքանչյուր հրապարակումից իրեն կորցնում է և ամբողջ օրը զբաղված է այս կամ այն կայքից ու թերթից իրեն ապահովագրելով՝ այդ ճանապարհին օգտագործելով ցանկացած միջոց», այդուհանդերձ, գուցե նաեւ ելույթով ինքնաբերաբար մեծացնում է ներհամակարգային ռիսկերը: Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ իշխանության ճյուղերի միջեւ, որոնք այսօր փաստացի չորսն են՝ նախագահի, վարչապետի, երիտ ՀՀԿ-ականների ու հին գվարդիայի, խմորումներն անխուսափելի են լինելու:Տրամաբանական է, որ երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է կամ բավական թափանցիկ ձեւով ակնարկում, որ մտադիր է մնալ, ապա նրա դեմ որեւէ քայլ կամ նախաձեռնություն կատարելը դառնում է ռիսկային, հետեւաբար,  պայքարն ընթանալու է իշխանության տարբեր թեւերի միջեւ: Նկատի ունենալով Սարգսյանի կադրային վերջին շարժը, հասկանալի է դառնում, որ քաղաքական համակարգի էվոլուցիան լուծում չի ստանում նաեւ <<բնականոն>> սերնդափոխությամբ. այսինքն՝ հեռանալու են մեծերը՝ ճանապարհ հարթելով եիտհանրապետականների համար, որովհետեւ այժմ խոցելի են նաեւ այդ թեւի կարկառուն ներկայացուցիչները, Արմեն Աշոտյանի օրինակը ասվածի վառ ապացույցն է:  Թեեւ այս հարցում էլ մի շարք հարցականներ են առաջ գալիս, որովհետեւ իրականում, քաղաքական սերնդափոխությունն այսօր որքան էլ կենսական նշանակության խնդիր է, սակայն այնպես չէ, որ այն պետք է տեղի ունենա արհեստական միջամտությամբ,  քաղաքական սերնդափոխության անվան տակ զուտ տարիքային տեղափոխություն, երբ «վերեւների» կողմից կատարյալ կառավարելի և իրենց կարծիքները կապկող երիտասարդները պետք է դառնան նույն ձախողակ քաղաքական գծի շարունակությունը: Չէ՞ որ քաղաքական սերնդափոխությունը նախ և առաջ գաղափարական փոփոխություն է ենթադրում, ու խոսքը քաղաքական գաղափարախոսությունների մասին չէ, քաղաքական մեխանիզմների, գործիքաշարերի փոփոխություն է ենթադրում։ Խնդիրն այն է, որ հիմա ավելի վտանգավոր զարգացում է նկատվում, երբ ասպարեզը տրվում է նույնիսկ ոչ երիտթեւին, այլ այսպես կոչված պրոգրեսիվ <<ջահելներին>>՝ ճիշտ է առաջադեմ կրթություն ստացած, պրոգրեսիվ, բայցեւ ակնհայտ ոչ ազգային մտածողությամբ նոր սերնդին, որը ռիսկեր է առաջացնում ոչ միայն իշխանության մնացյալ թեւերի համար, այլեւ նախեւառաջ երկրի, պետության: Սրա մասին է պետք է մտածել ու գոնե նախանշած էվոլուցիան տանել մի հունով, որտեղ գոնե կզուգահեռվեն պրոգրեսիվ, բայց նաեւ ազգային տեսակները: Անի Սահակյան

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am