Մեր ընդդիմախոսները լավ խոսքեր են հնչեցնում, բայց մենք չենք եկել խոստումներով. Տարոն Մարգարյան
Տարոն Մարգարյանը և ՀՀԿ թիմը այսօր`մայիսի 9-ին, քարոզարշավի շրջանակներում Արաբկիր համայնքում էին:Տարոն Մարգարյանը նախ շնորհավորեց բնակիչներին մայիսյան հաղթանակների օրվա կապակցությամբ, այնուհետև ներկայացրեց իրենց ծրագիրը: «Մեր նախընտրական ծրագրում ներառել ենք քաղաքացիների խորհուրդները, առաջարկները և կարող ենք այս 4 տարիների ընթացքում մեր կատարած աշխատանքների մասին բազում փաստերով խոսել, բայց մենք հստակ գիտենք մեր անելիքները: Մեր ընդդիմախոսները լավ խոսքեր են հնչեցնում, բայց մենք չենք եկել խոստումներով»,-բնակիչների հետ հանդիպմանն ասաց Տարոն Մարգարյանը: Ինչպես նշեց ՝ նախատեսվել են օրենսդրական փոփոխություններ, որոնց արդյունքում արդյունավետ կառավարում կլինի և բնակֆոնդի պահպանումը կլինի ավելի վերահսկելի, ինչպես նաև քաղաքային տրանսպորտի, բնակֆոնդի ուղղությամբ անելիքներ դեռ ունեն, քանի որ քաղաքացիները դժգոհում են համատիրություններից. «Այո, իրատեսական է, որ կան այդտեղ խնդիրներ և մենք նախապատրաստել ենք օրենսդրական փոփոխություններ, այդ ուղղությամբ արդյունավետ կառավարում կունենանք և մեր բնակֆոնդի պահպանումը կլինի ավելի վերահսկելի, և քաղաքացիների կողմից մասնակցություն անպայման կլինի»:
