«Ի՞նչ է նշանակում՝ չեն ենթարկվում. Նախարարը քաղաքական պաշտոն է». Արծվիկ Մինասյան
«Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը նշել է, որ վարչապետ-նախարարներ հարաբերություններում ՀՅԴ-ն շարժվում է օրենքով սահմանված կարգով։Լրագրողի դիտարկմանը, թե կան պնդումներ, որ դաշնակցական նախարարները չեն ենթարկվում վարչապետ Կարեն Կարապետյանին, աշխատանքների վերաբերյալ զեկուցում են նախագահ Սերժ Սարգսյանին, դաշնակցական նախարարն ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ չեն ենթարկվում: Նախարարը քաղաքական պաշտոն է, կան հստակ սահմանված իրավասություններ եւ պարտականություններ՝ վարչապետ-նախարարներ հարաբերությունների մեջ մենք չենք տեսնում այս պահին որեւէ այլ բան, քան շարժվել օրենքով, նախագահի հրամանագրով ու կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան»:
