25-ամյա Պաշտպանության բանակը եղել է, կա ու միշտ լինելու է իր բարձրության վրա. Լևոն Մնացականյան

Մայիսյան Եռատոնին նվիրված՝ նախօրեին Ստեփանակերտում տեղի է ունեցել հանդիսավոր երեկո, որտեղ զեկույցով հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Լ. Մնացականյանը մասնավորապես ասել է. «Ապրիլյան քառօրյա առճակատումը և դրան հաջորդած զարգացումները, իրենց թողած ծանր հետևանքներով հանդերձ, միաժամանակ ուղղորդիչ նշանակություն ունեցան՝ ինչպես հայ ժողովրդի հետագա կենսագործունեության կազմակերպման, այնպես էլ նրա զինված ուժերի աստիճանական առաջընթացի ապահովման տեսանկյունից: Կատարվածը հերթական անգամ ապացուցեց, որ Արցախի լինելիության թիվ մեկ գրավականը նրա բանակն է, իսկ վերջինս հզորության հասնելը՝ հայոց համազգային միասնությունը: Սրանք այն երկու բացառիկ արժեքներն են, որոնց հիմքի վրա կառուցվել ու պետք է կառուցվի հայության համար կենսական կարևորություն ունեցող և հաղթանակների կամուրջը: Ունենալով մինչև ոսկրածուծը հայատյացությամբ լցված ու քաղաքակրթության ամենատարրական ընկալումներից զուրկ հակառակորդ, որ ամեն պահ պատրաստ է դարանակալ հարվածով սպանել երեխային, կնոջն ու զառամյալ ծերունուն, գլխատել ու անարգել մարտադաշտում հերոսաբար նահատակված հայի մարմինը, առավել քան պահանջված է դառնում եղածը շարունակաբար կատարելագործելու, նկատված թերություններից արագ ձերբազատվելու, և որ շատ կարևոր է, գաղափարական հիմքերով ամբողջացած հայության ոգեղեն որակները նպատակին ծառայեցնելու անհրաժեշտությունը»,- ասել է Լ. Մնացականյանը և խոսել ՊԲ-ում կատարված բարեփոխումների, նոր տեխնիկայի ձեռքբերման և ժամանակակից տեսադիտարկման սարքավորումներով հագեցվածության մասին, որոնք հնարավորություն ընձեռեցին՝ ապրիլյան պատերազմից հետո տեղի ունեցող սադրիչ գործողությունների փորձերը կանխելու: «Մայիսյան եռատոնը մեզ՝ ապրողներիս, առաջին հերթին սովորեցնում է անընդհատ հիշել բոլոր նրանց, ովքեր սրբազան կյանքով կերտել են իրենց անմահության կոթողը՝ լինի դա Մեծ հայրենականի մարտադաշտերում, թե Արցախի պաշտպանության դիրքերում: Նրանց մեծ մասը, հատկապես ապրիլյան պատերազմի օրերին, 18-20 տարեկաններ էին, ովքեր իրենց հրամանատարների գլխավորությամբ կատարեցին անհնարինը: Եվ բացառությամբ մի քանի հենակետերի՝ անառիկ պահեցին մոտ 200 կմ երկարությամբ ձգվող հայոց արևելյան սահմանը: Մարտական գործողությունների առաջին իսկ օրից հայության տարբեր հատվածները ներկայացնող հարյուրավոր կամավորականներ, անտեսելով իրենց տարիքը, առանց որևէ հայտարարության շտապեցին կանգնել առաջնագիծը պահող իրենց զավակների ու եղբայրների կողքին: Այդ օրերին առանձնակի ակտիվություն ցուցաբերեցին Արցախյան շարժման մասնակիցները, ովքեր, համախմբված լինելով տարբեր հասարակական կազմակերպությունների շուրջ, մեկնեցին ռազմաճակատ և մոտ 2 ամիս մնացին առաջնագծի ամենադժվար մասերում: Արցախը ներկայացնող դիվանագետները գրեթե բոլոր գերտերություններում և հայաշատ վայրերում այդ օրերին գտնվում էին միջազգային մամուլի կենտրոնում»,-մասնավորապես ասել է նախարարը և ընդգծել, որ 25-ամյա պաշտպանության բանակը հայ հասարակության բոլոր շերտերի անմնացորդ աջակցության շնորհիվ եղել է, կա ու միշտ լինելու է իր բարձրության վրա: Զեկույցից հետո տեղի է ունեցել տոնական համերգ: Միջոցառմանը մասնակցում էին ԱՀ և ՀՀ նախագահներ Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից և արտերկրից:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
«Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am