Նիկոլայ Գրիգորյանի հետ կապված էլ փոփոխություն է լինելու դեպի լավը.նախարար
«Փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանն իր դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից, իսկ համակարգում փոփոխությունները շարունակական են լինելու: Ամեն ինչ դեպի լավն է գնալու: Գրիգորյանի հետ կապված էլ փոփոխություն է լինելու դեպի լավը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Վարչապետը գազալցակայանների հետ կապված հանձնարարություն տվեց, ո՞ր փուլում են ստուգումները հարցին,նախարարը պատասխանեց, որ մեկ ամսվա ընթացքում կլինեն դրանք: «Ստուգումները վերաբերում են նաև Գագիկ Ծառուկյանի, Մհեր Սեդրակյանի, Հովիկ Աբրահամյանի գազալցակայանների՞ն» հարցին պատասխանեց. «Բոլորի գազալցակայաններն էլ ստուգվելու են` կենտրոնացված կարգով»: Նախարարի խոսքով՝ հասարակությունն ավելի քան կարող է համոզված լինել, որ խախտումներ հայտնաբերվելու դեպքում կլինի պատասխանատվություն:
