Վոլինկինը՝Լավրովի հայտարարության մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը Հաղթանակի զբոսայգում լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանն այն մասին, որ Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու պատրաստակամություն ունի: «Ես կարծում եմ, որ նախարարն ավելի լավ գիտի, քան դեսպանը։ Իսկ առհասարակ ռուսական բազան այստեղ է գտնվում Հայաստանի անվտանգությունն ապահովելու և մի շարք խնդիրներ լուծելու համար», - նշեց Իվան Վոլինկինը։ Խոսելով ռազմաբազայի հնարավոր ընդլայնման մասին՝ դեսպանն ասաց, որ եթե դա տեղի ունենա, ապա միայն փոխադարձ համաձայնության հիման վրա, ոչ թե` միակողմանի: Հիշեցնենք,որ Լավրովը հայտնել էր Հայաստանում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու պատրաստականության մասին։
