Աճը կրիտիկական աստիճանի պետք է հասնի, որ մարդիկ դա զգան իրենց վրա.վարչապետ
«Իմ պաշտոնավարման ութ ամիսների ընթացքում զգալի գործ կատարվել է, ինչի մասին վկայում են բազմաթիվ մամուլի հաղորդագրություններն ու հաշվետվությունները: Բազմաթիվ հաղորդագրություններ ու հաշվետվություններ ենք ներկայացրել ձեզ: Տնտեսական ցուցանիշների մասին ասել, դրա համար մի կես ժամ առնվազն պետք է, որ ես ներկայացնեմ», - Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կարեն Կարապետյանը: Եթե տնտեսական աճ կա, ինչո՞ւ են ընտրությունները կեղծվում հարցին, վարչապետը պատասխանեց. «Ես ձեր կարծիքի հետ համաձայն չեմ»: Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այդ փոփոխությունները, տնտեսական աճը մարդկանց համար տեսանելի չեն, Կարապետյանը արձագանքեց. «Որովհետև այդ աճը կրիտիկական աստիճանի պետք է հասնի, որ մարդիկ դա զգան իրենց վրա»:
