«Աղբ ամեն տեղ էլ լինում է».ում ի նկատի ուներ ոստիկանապետը
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողներին վստահեցրեց,որ դեռ 60 տարի պաշտոնավարելու է՝ խոսելով ձևավորվող կառավարության կազմում իր տեղի մասին: Ճշտող հարցին` դեռ որքան է մնացել իր պաշտոնավարմանը, Գասպարյանը ժպտալով պատասխանեց. «Հլը 60 էլ»: Վլադիմիր Գասպարյանն այդպես էլ անպատասխան թողեց Պաշտպանության նախարար նշանակվելու մասին հարցը, ապա օգնության կանչեց իր մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանին. «Աշոտ, հիմա ի՞նչ անեմ, ես առաջարկեցի, որ բավական լավ ֆանտազիա ունեմ, մի բան հնարենք, դա վերլուծեմ, նկարս կկպցնեք, նյութը կկարդան, էրեխեք»: Երբ լրագրողները համառորեն շարունակեցին կրկին հարցեր ուղղել ոստիկանապետին, նա արձագանքեց. «Հոգնեցրիք, իմ սիրելի արտահայտությունը կասեմ՝ չքվե´ք սիրելիներս»: Հարցին, թե իր հայտարարությամբ` «էնքան աղբ կա հավաքելու» ո՞ւմ է նկատի ունեցել, Վլադիմիր Գասպարյանը արձագանքեց` ոչ թե ում, այլ հենց աղբը: Իսկ արդյոք իշխանության մեջ էլ աղբ կա՞, Գասպարյանը պատասխանեց. «Լսի’ հոգիս, աղբ ամեն տեղ էլ լինում է»:
