Մոսկվա չմեկնելու իրական պատճառը հենց քաղաքական է. Անդրանիկ Թևանյանը՝ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի չեղարկման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր նամակ է հղել ՌԴ նախագահ Պուտինին՝ հայտնելով, որ չի մասնակցելու հունիսի 24-ին Մոսկվայում նախատեսված միջոցառմանը՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին:

«Ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին մասնակցելու Ձեր հրավերը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը: Ելնելով դրանից՝ ես որոշեցի ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք իմ այցից, ինչը, ինչպես տեղյակ եք, մանրամասն քննարկվել և համաձայնեցվել է մեր աշխատակազմերի միջև: Ինձ համար մեծ պատիվ կլիներ ներկա գտնվել հոբելյանական շքերթին: Վստահ եմ՝ մեր երկրների միլիոնավոր քաղաքացիներ հետևելու են այդ հանդիսավոր միջոցառմանը՝ մտովի գնալով հեռավոր 1945 թվականը, երբ մեր պապերը հպարտ քայլով անցնում էին Կարմիր Հրապարակով: Հաղթանակը Հայրենական Մեծ պատերազմում մեր ընդհանուր ժառանգությունն է: Հիշողությունն այդ մասին միավորում է մեր ժողովուրդներին և անսասան հիմք ստեղծում ապագա սերունդների բարեկամության համար: Ակնկալում եմ մեր մոտալուտ հանդիպումը, որը հնարավորություն կտա քննարկելու մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների օրակարգի հարցերը»,- ասված է Փաշինյանի նամակում։


Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը շքերթին իր մասնակցության մասին համաձայնությունը տվել էր դեռևս հունիսի 9-ին՝ կորոնավիրուսից բուժվելուց մեկ օր հետո հայտարարելով այդ մասին: Այնպես որ, համավարակը որպես այցը չեղարկելու պատճառաբանություն՝ հավատ չի ներշնչում:

168 ժամի հետ զրույցում «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի չեղարկմանը, նշեց, որ վարչապետը Մոսկվա չի մեկնում համաճարակային իրավիճակի պատրվակով։

«Այստեղ, բնականաբար, կա մեծ քաղաքական բաղադրիչ, և իրական պատճառը հենց քաղաքական է։ Կան կուլիսային պրոցեսներ, որոնցից շատերից մենք գուցե տեղյակ չլինենք, բայց այն, ինչը բաց ու հրապարակային դաշտում է՝ կարող եմ ասել, որ մենք Ռուսաստանի հետ փաստացի, եթե չասեմ՝ լարված, ապա սառեցված հարաբերություններ ունենք, ինչը նոնսենս է ռազմավարական դաշնակից երկրների հարաբերությունների դեպքում։ Նոնսենս է նաև այն պարագայում, երբ Ռուսաստանը Հայաստանում ունի ռազմաբազա»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները սրվել են մի քանի պատճառներով ու ուղղություններով, ինչը, փաստացի, մի կողմից՝ կարող է նշանակել, որ Ռուսաստանից հասկացրել են, որ, այսպես ասած՝ այդքան էլ ուրախ չեն տեսնելու ՀՀ վարչապետին, այդ պատճառով էլ նա չի գնում և փորձում է դեմքը փրկել, մյուս կողմից՝ հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանն է հակառուսական դեմարշ անում։

«Այս ամենի վրա մեծ ազդեցություն է ունեցել երկու քաղաքական գործ՝ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, այդ գործերն ակնհայտ քաղաքական բաղադրիչով են, ըստ էության, նաև՝ աշխարհաքաղաքական բաղադրիչով։ Եթե Ռոբերտ Քոչարյանի դեմ հարձակումով տեղի ունեցավ հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր ճարտարապետներից մեկի դեմ հարձակում, ապա Գագիկ Ծառուկյանի դեպքում սա փաստացի նշանակում է՝ հարձակում խորհրդարանում առկա՝ Ռուսաստանի հանդեպ դրական վերաբերմունք ունեցող ուժի դեմ։ Սա նշանակում է, որ նա նման վերջին ուժն է լինելու, որը իշխանության կողմից ենթարկվում է հարձակման։ Սրանով ստացվում է, որ Հայաստանն ամբողջությամբ փոխում է իր աշխարհաքաղաքական վեկտորը։

Ի դեպ, սա մտնում է հեղափոխության արտաքին փայատերերի պահանջի մեջ։ Սկզբնական շրջանում Նիկոլ Փաշինյանը փորձում էր խուսանավել, բայց հիմա գրեթե հակվում է հակառակ ուղղությամբ՝ փորձելով հետագայում բոլոր խնդիրների մեղքը բարդել Ռուսաստանի վրա։ Հիշում ենք՝ ժամանակին նա հայտարարել էր, որ, եթե պատերազմ լինի, ապա մեղավորը Ռուսաստանն է, հիմա ինքը վախենում է այդ պատերազմից։ Նա ՌԴ-ի հետ հարաբերությունների լարվածությամբ փորձելու է այստեղ հակառուսական քարոզչական հիստերիա բարձրացնել, դրա նախանշաններն արդեն կան։ Իհարկե, այդ ամենը մեր երկրի անվտանգության համար առաջացնելու է շատ վտանգավոր հետևանքներ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Անդրանիկ Թևանյանը նաև նկատեց՝ ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես չի մեկնելու Մոսկվա, ինչը ենթադրում է, որ տեսանելի են սինխրոնացված գործողություններ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի կողմից։

Նա նաև ընգծեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ձախողումների և մեսիջների ֆոնին, միակ մարդը, որը ՀՀ վարչապետից ստացել է դրական մեսիջներ՝ Ալիևն է։

«Վերջին ամիսների ընթացքում՝ արտակարգ դրության պայմաններում, Հայաստանը հասցրեց փչացնել հայ-չինական հարաբերությունները, Եվրոպայից ենք ստանում բացասական արձագանքներ՝ և՛ Վենետիկի հանձնաժողովից, և՛ ԵԺԿ-ից, Իրանում առաջին անգամ տեղի ունեցավ հակահայկական ցույց, Վրաստանից կոշտ արձագանքներ ենք ստանում կորոնավիրուսի հետ կապված՝ հայտարարեցին, որ մեր Առողջապահության նախարարին կարգի հրավիրենք՝ իր հայտարարությունների պատճառով… Կարելի է ասել, որ մենք արտաքին քաղաքական մեկուսացման մեջ ենք հայտնվել, դաշնակից ու գործընկեր չունենք այս իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ։ Այս պայմաններում մենք տեսնում ենք մեսիջը մեսիջի հետևից Փաշինյանից՝ Ալիևին, երկխոսության և այլնի մասին։ Փաստացի այն մարդը, որը խոստացել է, որ Արցախը դառնալու է բանակցային գործընթացի ուղղակի մասնակից, տեսնում ենք, որ, այսպես ասած՝ Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» ղեկավարը դիմում է Արցախի ժողովրդին և հայերենով լկտիաբար ասում է, թե՝ եկեք մեր ազդեցության տակ, մենք ձեր կյանքը կբարելավենք։ Սա խոսում է լիակատար ֆիասկոյի մասին։ Ըստ երևույթին, Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական որոշումով Փաշինյանը փորձեց գավառամիտ ձևով սիրաշահել Ռուսաստանին՝ հունիսի 24-ից առաջ, սակայն, ամենայն հավանականությամբ, այդտեղ էլ հասկացավ, որ ոչինչ չի փրկի։ Ամենայն հավանականությամբ, նա հասկացել է, որ Մոսկվայում չի կարողանալու տետ-ա-տետ հանդիպում ունենալ, ուստի որոշել է չգնալ և դեմարշ անել, որը լինելու է հայերի շահերի հաշվին»,- եզրափակեց Անդրանիկ Թևանյանը։

Հիշեցնենք, որ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումը նախատեսված է հունիսի 24-ին։

դիտվել է 1602 անգամ
Լրահոս
Փաշինյանը, որ մնա՝ հաստատ պատերազմ է լինելու․ Ռոբերտ Քոչարյան Ինքնանպատակ է դարձել դիտում հավաքելը․ եթե որևէ գործիչ էշի պես զռա, դիտումները միլիոններ կխփի․ Քոչարյան Ժողովրդի պես կարտոշկա ուտող են, բայց միայն Նոր տարվա պարգևավճարով նախարարը կարող է առնել մոտ 40 տոննա կարտոֆիլ. Ռոբերտ Քոչարյան Կոլաբորանցիոնիզմ է, չի կարող ՀՀ շահը սպասարկող պաշտոնյան ադրբեջանական թեզեր տարածել․ ադրբեջանագետ Իր սուտն ու կեղծիքը որպես սխալմունք ներկայացնող բարձրաստիճան իշխանավորը պետք է հրաժարվի պաշտոնից Հորմուզի նեղուցը բաց է Իրանի դեմ չհակամարտող երկրների համար․ Արաղչի ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների միջև որևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի եղել. իրանագետ Անլրջություն ցուցաբերենք՝ մեր ընտրողին կկորցնենք․ Ռոբերտ Քոչարյան Կրկին պարգևավճար կստանան Մինչ Հայաստանում hրաժարվում են Արցախի մասին հիշողությունններից, Բաքվում պետական մակարդակով խրախուսվում է ՀՀ-ի nչնչացման ծրագիրը․ Սուրենյանց Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի երկրորդ թունելում բшխվել են «Nissan Sentra»-ն և «Nissan Pathfinder»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում Դարակերտում տեղի կունենա փոքրիկ Ալեքսի հոգեհանգստի և խնկարկման արարողությունը Սուդանում հիվանդանոցին hասցված hարվածի զոhերի թիվը հասել է 70-ի Մոհամմադ Բաղերը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Նիկոլի իշխանությունը խոստացել է դեմ չկանգնել Ադրբեջանին. Վահե Սարգսյան Պետությունը չի կարող լինել ուժեղ, եթե իշխանությունը չի կրում ազգային պատասխանատվություն. Մհեր Մելքոնյան ԵՄ անդամակցության հաջորդ թեկնածուների թվում են նաև Թուրքիան և Վրաստանը․ քաղաքագետ ՔՊ պիտի առերեսվի իրականությանը․ պիտի խնդրեմ Արայիկ Հարությունյանը իրական տարբերությունները տարածի նաև իր էջով․ Մանթաշյան Գեղարքունիքի մարզում կինը սարից գլորվել է ձորը. նրան տեղափոխել են հիվանդանոց Դատավորը թույլ չտվեց նկարահանել Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը Ծննդկանը ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. ճանապարհին սիրտը կանգ է առել Իրանը դադարեցրել է Թուրքիա գազամատակարարումը Դատավորը թույլ չի տվել տեսանկարահանել Ղուկասյանի գործով նիստը․ վկաների հարցաքննության փուլն է Թալանել են փաստաբան Վահան Հովհաննիսյանի տունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ Փաշինյա՛ն, դու մարմնավորումն ես պատերազմի կուսակցության․ Լևոն Զուրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am