Մենք տեսնում ենք ոչ արհեստավարժ կառավարության ու վարչապետի վերջը. Աշոտ Գրիգորյան. video

Ամիսներ առաջ էի ասել, որ այս օրերին լինելու է ոչ արհեստավարժ կառավարության ու վարչապետի վերջը: Բնականաբար, այս ամենի ավարտին պետք է Գագիկ Ծառուկյանի նման մարդն իր վրա վերցներ բեռն ու խիզախությունը և ասեր այն, ինչ ասեց: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Եվրոպայի հայկական միությունների ֆորումի» նախագահ Աշոտ Գրիգորյանը:


Աշոտ Գրիգորյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանն ասել է այն, ինչ ասում են գրեթե բոլոր ընդդիմադիրները. «Նիկոլ Փաշինյանը չի կարող արհեստավարժ մարդկանց հետ կոալիցիա կազմել և, բնականաբար, իր կոալիցիոն գործընկերոջ նկատմամբ անբարոյական հանցագործություն իրականացրեց»:

Աշոտ Գրիգորյանի համոզմամբ՝ այս գործընթացներն ավարտվելու են Նիկոլ Փաշինյանի «ասֆալտին փռվելով». «Նիկոլ Փաշինյանը գնում է ռեպրեսիաների, որովհետև այլ լուծումներ չի կարողանում գտնել: Եվ այս ամենի վերջում իր կնոջ հետ «փռվելու են ասֆալտին»»:

Հարցին՝ ընդդիմադիրների հայտարարությունների ու կորոնավիրուսի համավարակի «տակից» ինչպե՞ս է դուրս գալու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, Աշոտ Գրիգորյանը պատասխանել է. «Գագիկ Ծառուկյանը մատնանշել էր, որ կորոնավիրուսի այս արհավիրքի պայմաններում իշխանությունը պետք է խորհուրդներ լսի, ոչ թե անի այն, ինչ իրենք են անում: Ես էլ իմ հերթին էի մարտի 3-ին հանդես եկել առաջարկությամբ՝ կորոնավիրուսը հաղթահարելու հարցում, բայց ես էլ մերժվեցի»:

Ըստ Աշոտ Գրիգորյանի՝ Հայաստանում կորոնավիրուսից մահացած 300-ից ավելի քաղաքացիները Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի խղճին են:

Դիտարկմանը՝ ընդդիմադիրների նկատմամբ, այս քայլերին գնալով, Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական մրցակիցներին է՞ շարքից փորձում հանել, Աշոտ Գրիգորյանը նշել է. «Այս քայլերով Փաշինյանը փորձում է ժողովրդի մոտ առաջացնել նոր տրամադրություն, որ հեղափոխությունը դեռ չի վերջացել, այլ նոր է սկսում»:

Աշոտ Գրիգորյանի համոզմամբ՝ հասարակության մեջ կա զոմբիացած մի զանգված, որին թվում է՝ հեղափոխությունը մարդկանց ոչնչացնելն ու սպանելն է:

Անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջին հայտարարություններին՝ ապօրինի զենքի, ադամանդի, ծխախոտի մեղադրանքներին, Աշոտ Գրիգորյանը նշել է. «Ելույթ ունեցեք և ապացուցեք, որ Միքայել Մինասյանը ստում է և այդ հայտարարությունները նրա կողմից են դավաճանություն»:

Ըստ Աշոտ Գրիգորյանի՝ այս իշխանությանը բոլորովին ձեռք չի տալիս, որ Միքայել Մինասյանը գա Հայաստան ու ապացուցի իր հայտարարությունների ճշմատացիությունը:

դիտվել է 507 անգամ
Լրահոս
Արտենիի ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը նոր է զորացրվել, գնում էր դաշտից խոտը տուն բերելու Մեծ Բրիտանիայի վարչապետ հայտարարել է հրաժարականի մասին Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին․ պատգամավորի թեկնածուն ևս կալանավորված է Հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային ինքնությանը, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ. հայտարարություն Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Հայ կանայք մեկնում են Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) Արաբկիրի թաղապետն ամուսնացել է. հարսանիքին կարճ ժամանակով ներկա է եղել Փաշինյանը. Armlur.am 50 մտավորականների հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների Ահա և վերջ... Պետք չէ հիստերիայի մեջ ընկնել, պետք է մտածել. Սոլովյովը՝ Մոսկվայի վրա հարձակման մասին (video) Զեյնալյանը և Վարդանյանը չեն մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Ադրբեջանը, ի թիվս զավթողական օրակարգի, նաև մեր դեմ մղում է բարոյահոգեբանական ագրեսիվ պատերազմ 8–րդ օրն է՝ Փամբակ գետում նույն թափով որոնում են 13–ամյա աղջկան Օրավարձով աշխատողներ են եղել, գնում էին բերքահավաքի. մանրամասներ Արտենիի ողբերգական վթարից Կոտրել են Սերգեյ Սոբյանինի տելեգրամյան ալիքը. այնտեղ հայտնվել են «Մոսկվան այրվելու է» գրառումն ու Ուկրաինայի զինված ուժերին նվիրատվություն անելու հղումներ Եթե Փաշինյանը գնա դեպի Ալիև, պատկերացնու՞մ եք՝ ինչ սարսափելի վիճակում ենք լինելու․ քաղաքացիներ (video) Ինչպես ասում էր դասականուհին՝ սա թարգեք, կպեք գործերին Ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, էս ինչ խայտառակ ընտրություններ էին․հարցում (video) Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել Հայցն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի մերժվել է Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր Բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները․ կա զոհ և 9 տուժած. ՆԳՆ Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am