Լարված իրավիճակ Դավիթաշենում. ըստ բնակիչների՝ տարածքում հասունանում է խոլերա

Այսօր՝ մայիսի 9-ին, մինչ ազգովի տոնում ենք մայիսյան հաղթանակները, Դավիթաշեն վարչական շրջանի Մելքումով փողոցի մեծ թվով բնակիչներ փորձում են հաղթահարել պատկան մարմինների մեղքով առաջացած հակասանիտարական վիճակն ու կույողաջրերի հոտը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն ասում էին. «2-3 առաջ տարի առաջ մենք դիմել ենք քաղաքապետարանին՝ այս փողոցով կոյուղի անցկացնելու համար։ Քաղաքապետարանում ասացին, թե մենք հնարավորություն չունենք դա անելու, ասացին՝ եթե կարող եք, դուք դա արեք։ Մենք քանդեցինք կանալիզայիայի գիծը, հասանք մինչև ասֆալտին։ Քաղաքապետարանից ասել էին, որ կօգնենք՝ միանաք դիտահորին։ Մարդիկ եկան այնտեղից ու ասացին, որ ինչ-որ սեփականատեր կա, որ թույլ չի տալիս՝ իրեն պատկանող տարածքով գիծը անցկանել, ու թողեցին-գնացին։ Դրանից հետ այստեղ անձրևաջրերի խողովակ կար՝ նոր կառուցվող մայրուղու համար, որը ԽՍՀՄ-ից մնացել էր, ասացին, որ կարող եք միանալ այդ խողովակին։ Մենք միացանք դրան, իսկ 2 օր առաջ էլ եկել են, խողովակը կտրել ու հավաքել-տարել, առանց մեզ բանի տեղ դնելու կամ ինչ-որ բան ասելու։ Իսկ կոյուղաջրերը հոսում են դուրս ու տարածվում»։ Բնակիչները նաև բարձրաձայնում էին՝ ասելով. «Ողջունում ենք, որ պատկան մարմինները մտածում են՝ Երևանում ավելացնեն ավտոճանապարհները, սակայն, եթե այս եղանակով պետք է լինի, ավելի լավ է՝ մնանք հին տաշտակի հետ, քան նորի. մի ամբողջ թաղամաս կտրվելու է մեկ այլ թաղամասից, երեխաները դպրոցից ու մանկապարտեզից տուն գնալիս պետք է անցնեն այդ արագընթաց ճանապարհը ու անգամ ունենք տեղեկություններ, որ չեն կառուցվելու վերգետնյա ու ստորգետնյա անցումներ։ Չենք կարծում, որ ներկայիս շինարարները կոմունիստներից խելոք են, մոտ 2.5 կմ-անոց անձրևատար են անցկացրել, ինչը կոմունիստների ժամանակ արդարացրել է իր գոյությունը, սակայն հիմա մեծ մասն արդեն կտրել-տարել են, մնացածն էլ մոտ օրերս են տանելու։ Թե ովքեր են տարել, մենք՝ բնակիչներս, չգիտենք, իսկ նրանք հաստատ կիմանան։ Քարոզարշավի ժամանակ թե քաղաքապետ Տարոն Մարգարյանը, թե մյուս թեկնածուները ընտրողներին խոստանում են, որ Երևանը ոչ միայն ասֆալտապատելու են, այլ նաև կանաչապատելու են, սակայն Մելքումովի փողոցում տարիներով ասֆալտ չի արվել, եղածն էլ մենք ենք մեր ուժերով արել՝ հանուն մեր երեխաների, ովքեր հաճախում են դպրոց ու մանկապարտեզ։ Եթե մեր կողմից բարձրացված խնդիրն օպերատիվորեն չլուծվի, ապա որպեսզի տարածքը խոլերայի չվերածվի, ստիպված ի նշան բողոքի, դուրս ենք գալու փողոց»։ SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնելու պատկան մարմինների տեսակետը բարձրացված հարցի վերաբերյալ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 20 անգամ
Լրահոս
«Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am