Սամվել Ալեքսանյանը մրցակիցներ ունի. կներկրեն շաքարավազ, հավի բուդ, ալյուր

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին լուրջ մրցակիցներ կարող են հայտնվել հայկական շուկայում: «Հայազն» կուսակցության ղե­կավար Արմեն Մկրտչյանն ու քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը որոշել են զբաղվել շաքարավազի, ալյուրի, ձեթի, հավի բդի և մի շարք այլ ապրանքատեսակ­ների ներկրմամբ: Հայտնի է, որ այդ ապրանքատեսակները Հայաստան ներկրում է ԱԺ ՀՀԿ-ական պատ­գամավոր Սամվել Ալեքսանյանը, և մինչ օրս ուրիշ տնտեսվարողի կողմից այդ ապրանքները ներկրելու փորձերը հիմնականում անհաջողության են մատն­վել: Այդ տնտեսվարողներին կա՛մ սպառնացել են, կա՛մ այլ մեթոդներով ստիպել հրաժարվել այդ մտքից: «Որքանով որ ես եմ տեղյակ, շաքարավազ ներկրելու դաշտում մենաշնորհ կա, և ես պատրաստ եմ օրինակ ծառայել՝ կոտրելու այդ կարծրատիպերը, որ հնարավոր չի շաքարավազ ներկրել Հայաստան: Իմ քայլն առաջին հեր­թին քաղաքական ակցիա է, հետո նոր միայն բիզնես»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արմեն Մկրտչյանը՝ հավելելով, որ արդեն միջազգային կազմակերպությունների հետ ունեն հստակ պայմանավորվածություններ, հանդիպումները կայացել են, և առաջիկա մի քանի օրում շաքարավազի առաջին խմբաքանակը կլինի Հայաստա­նում: «Շաքարավազի ներկրման ամբողջ պրոցեսը լինելու է հրապարակային, որևէ թաքուն գործարք, հանդիպում, պայմանավորվածություն չի լինելու, քանի որ մեր գերնպատակը մենաշնորհ կոչված միֆը կոտրելն է: Մենք ցան­կանում ենք ցույց տալ, թե ինչպես կարելի է օրինական ճանապարհով, բոլոր հարկերը վճարելով շաքարավազ ներկրել, և դրա արդյունքում որքան կարժենա այն շուկա­յում»,- ասաց Մկրտչյանը»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
«Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am