60 տարով եմ եկել, հաշտվեք այդ մտքի հետ. Վլադիմիր Գասպարյան
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախագահն իրեն երկար ժամանակ է հնարավորություն տվել աշխատելու: Դիտարկմանը, որ վարչապետը հանձնարարեց աղբահավաքությամբ զբաղվել, Գասպարյանը ասաց. «էնքան աղբ կա մեր փողոցներում: Իսկ այն հարցին, թե իշխանության մեջ աղբ կա, նա պատասխանեց. «Աղբ ամեն տեղ էլ լինում է»: Վլադիմիր Գասպարյանը լրագրողներին հորդորեց «մի բան հնարել» իր և վարչապետի հարաբերությունների մասին: «Դուք, երեխեք, բավականին լավ ֆանտազիա ունեք, լավ ստացվում ա ինչ-որ մի բան հնարել, դնել, հետո վերլուծել, գնահատականներ տալ, էսօր էլ փորձեք մի բան հնարել», - դիմելով լրագրողներին՝ ասաց Վլադիմիր Գասպարյանը: Հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, քանի որ կան տեղեկություններ, որ դրանք լարված են, Վլադիմիր Գասպարյանը ժպտալով ասաց. «Հրաշալի: Ինչ մեղք եք, երեխեք: Նյութ չունեք էսօրվա, հա՞»: Նոր կառավարությունում լինելու եք հարցին,Վլադիմիր Գասպարյանը հայտնեց,որ այո լինելու է: 60 տարով եմ եկել, հաշտվեք այդ մտքի հետ,ասաց նա:
