Ինչ պաշտոն է առաջարկվել Հերմինե Նաղդալյանին
Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Հերմինե Նաղդալյանը հրաժարվում է խոսել իր ապագա պաշտոնի մասին : «Ֆիզկուլտուրայի և սպորտի հանձնաժողովում» ,-ո՞ր հանձնաժողովում է պատկերացնում իրեն լրագրողի հարցին բարձրաձայն ծիծաղելով նման պատասխան տվեց Հերմինե Նաղդալյանը: Վազելո՞ւ եք,հրաց ուղղեց լրագրողը. «Շատ լավ կվազեի, քեզ հետ միասին»: Մյուս հարցին, թե նման հանձնաժողով չկա, Նաղդալյանը պատասխանեց. «Կարող ա ստեղծենք, եթե ըտենց շատ ուզում եք ինձ ինչ-որ մի տեղ տեսած լինեք, աշխատանքի տեղավորեք, իմ խնդիրները լուծեք, կարողա ստեղծենք»: Նաղդալյանը հերքել է Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակվելու մասին լուրերը: «Ոչ, ճիշտ չեն այդ տեղեկությունները», - լրագրողների հերցերին ի պատասխան՝ ասաց Նաղդալյանը: Բոլորն են տեղյակ, թե ով է նշանակվում Վրաստանում հայաստանի դեսպան,ասաց նա: Անդրադառնալով իր՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնը պահպանելու մասին հարցին, Նաղդալյանը արձագանքեց հարցով. «Իսկ ինչո՞ւ եք ուզում ժամանակից շուտ իմանալ: Կգա ժամանակը, կիմանաք»:
