Ընտրական օրացույց. 6 օր առաջ. «Սրանք գող էլ չեն, քցող են». Լ. Տեր-Պետրոսյան.a1plus.am (տեսանյութ)

Հանրապետականը 2009-ի ավագանու քարոզարշավի այս օրն իրականացնում է անձրեւի տակ: Գագիկ Բեգլարյանը Աջափնյակի բնակիչներին խնդրում է՝ վստահեք, ինքը ամեն ինչ գիտի: Նույն օրը Հայ Ազգային Կոնգրեսը Հարավ Արեւմտյան թաղամասում է՝ այս անգամ հանդիպումից առաջ արմատական ընդդիմադիրներին պատվում են համայնքի մանկական գեղարվեստական խմբի երեխաները: Հանդիպումը բազմամարդ է, ելույթ ունեցողներից մեկը մարտի 1-ի զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի հայրն է. «Սիրելի երեւանցիներ, այսօր ես եկել եմ այստեղ ձեզ բոլորիդ խնդրելով, որպեսզի դուք քվեարկեք 10 անմեղ զոհերի արյան համար»։ Լևոն Տեր-Պետրոսյանն ավելացնում է. «Այս իշխանությունները քցող իշխանություններ են: Այսինքն, Սահմանադրություն գոյություն չունի, ոչնչացրել են, նույնիսկ իրենց գողական օրենքը խախտում են: Սրանք գող էլ չեն, քցող են: Գոնե տղայական հարաբերություններում ձեր պատիվն ու թասիբը պահեք, էս անգամ մի խանգարեք, միեւնույն է, դուք պատժվելու եք»: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի բնակարանի մերձակայքում այս օրը պայթում է ինքնաշեն պայթուցիկի դետոնատորը: Պայթուցիկի աշխատելու դեպքում հետեւանքներն ավելի ծանր կլինեին: Կոմիտեի մամուլի քարտուղարը հերքում է մահափորձի վարկածը, մինչդեռ Խաչատրյանի վարորդն ու թիկնապահները խոչընդոտում են «Ա1+»-ի նկարահանմանը։ Մայրաքաղաքի գրանցում չունեցող զինվորականները չեն մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին: Սակայն բանակի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը չի բացառում, որ ընտրություններին մասնակցելու համար մարզերից մայրաքաղաք կբերվեն երեւանաբնակ զինծառայողները։ Հայ Ազգային Կոնգրեսի վաղվա հանրահավաքից առաջ Մատենադարանի մոտ խարիսխ է գցում «Կիլիկիա» առագաստանավը: Քարոզարշավի այս օրը Մատենադարանի մոտ տեղի է ունենալու համերգ, որի բեմ է ծառահեցվելու հենց նավի տախտակամածը: Քաղաքապետարանից վստահեցնում են, որ հանրահավաքի պահին նավն արդեն այստեղ չի լինի: Երեւանի քաղաքապետի դաշնակցական թեկնածու Արծվիկ Մինասյանը 2009-ի  քարոզարշավի այս օրը հայտարարում է, որ ավագանու ընտրություններին իբրեւ պատրաստ է համագործակցել նույնիսկ ՀԱԿ-ի հետ: Միաժամանակ դաշնակցական գործիչը տարակուսում է, որ մարդիկ ընդդիմադիր ընկալում են այն ուժին, որին իշխանությունը հալածում է: «Ձերբակալությունը չէ, որ ընդդիմության կեցվածք պետք է ցույց տա, կարեւորը ճշմարիտ, արդարամիտ խոսքն է»,-ասում է նա: «Բարեւ Երեւանի» թեկնածու Անահիտ Բախշյանը 2013-ի ավագանու ընտրությունների քարոզարշավի այս օրը ընտրողների հետ շփվում է բուկլետ բաժանելով: Րաֆֆի Հովհաննիսյանը մինչդեռ դաշինքի հետ է Դավիթաշենում, նա բարեւում է բոլորին, մտնում ավտոբուսներ, սեղմում պատահածի ձեռքը: Հայ Ազգային Կոնգրեսի քարոզչահոլովակը մայրաքաղաքի ընտրողներին ներկայացնում է քաղաքապետի աթոռի համար պայքարող Տարոն Մարգարյանի ունեցվածքը, որը գնահատվում է 6 միլիոն դոլար։   Մինչդեռ քվեաթերթիկում 6-րդ համարի տակ հանդես եկող Տարոն Մարգարյանի քարոզչահոլովակն ազդարարում է, որ 6 պատճառ կա այդ մարդուն կրկին քաղաքապետի պաշտոնում տեսնելու համար։ Բարգավաճ Հայաստանն այս օրը հանդիպում է երիտասարդների հետ: Վարդան Օսկանյանը վկայակոչում է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին որպես պատասխանատվությունից չխուսափող մարդու, նրան վստահել կարելի է։ Երեւանի Կենտրոնում ավագանու ընտրություններին ընդառաջ կրկին կանաչ տարածք են ոչնչացնում, որպեսզի խաղահրապարակ սարքեն: Բնակիչները դիմել են քաղաքապետարան, որտեղից՝ ոչ մի արձագանք, շինարարն ինքը կասի ինչ են անում։ Քաղաքում ի՞նչը կփոխեր Հանրապետական խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը: Մյուսներն առանձնապես փոխելու շատ բան չեն տեսնում, Տարոն Մարգարյանը աշխատում է նրանց ուզածի պես։  Վթարային շենքերի առատությունը քաղաքում Հանրապետականների կարծիքով Տարոն Մարգարյանի խնդիրը չէ։ Մի խոսքով, Հանրապետականն, ըստ պատգամավորի, չի պատրաստվում քաղաքում զիջել իշխանությունը։ Խորհրդարանում քարոզարշավի այս օրերին քննարկվում է մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Թեմայի հեղինակ Գագիկ Ջհանգիրյանն առաջարկում է հետաձգել հարցը: Գալուստ Սահակյանը վստահեցնում է, որ Հանրապետականն ուզում է, որ հանձնաժողովն ստեղծվի։ Դաշնակցական Աղվան Վարդանյանը ավագանու քարոզարշավի այս օրը Դավիթաշենում անձամբ է բաժանում քարոզչաթերթիկները։ Քաղաքապետի թեկնածու Արմեն Ռուստամյանը վստահեցնում է, որ ընդդիմադիր քաղաքապետը կարող է իրավիճակ փոխել։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
«Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am