Ղարաբաղյան հակամարտությունը կարող է սրվել ստատուս-քվոյի պահպանման դեպքում՝ վերլուծաբաններ (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Հայաստանում խորհրդարանի դերի մեծացումը որեւէ ազդեցություն չի ունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, կարծում են ամերիկյան վերլուծաբանները: «Կասկածում եմ, որ խորհրդարանականներն ավելի պատրաստ լինեն խաղաղության հաստատման համար քան նախագահ Սարգսյանը: Հնարավոր է նույնիսկ՝ ընդհակառակը», – Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդի փորձագետ Սթիվեն Բլանկի խոսքով, խորհրդարաններն ավանդաբար ավելի շատ են առաջնորդվում հանրային կարծիքով, քան ներազդում դրա վրա: Սակայն, հակամարտությունը սառեցված վիճակում պահպանել այլեւս նույնպես հնարավոր չէ. «Բանակցային գործընթացում առաջընթաց չգրանցելու դեպքում, կաճի բռնությունների կրկնության հավանականությունն, ինչպես դա եղավ մեկ տարի առաջ: Սակայն կողմերի ձեռքի զենքերն այսօր շատ ավելի բարձրակարգ են, սա կարող է հանգեցնել ավելի ծանր հետեւանքների»: Բլանկի կարծիքով, այսօր միջնորդներից եւ ոչ մեկը, այդ թվում նաեւ Միացյալ Նահանգները, հանդես չի գալիս խաղաղության նոր նախագծով, անտեսելով խնդրի կարեւորությունն ու հնարավոր պատերազմի հետ կապված վտանգները. «Իրավիճակը կարող էր փոխվել, եթե Միացյալ Նահանգները հանդես գար խաղաղության ծրագրով՝ կողմերին խրախուսելով քննարկել այն բանակցային սեղանի շուրջ, սակայն, դա նույնպես տեղի չի ունենում»: Քարնեգիի հաստատության վերլուծաբան Թոմ Դե Վաալը, ընդգծելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարեւորությունը, նշում է նաեւ, որ այն թույլ կտա նաեւ բարելավել տարածաշրջանի տնտեսական իրավիճակը: Մասնավորապես, խնդրի կարգավորումը թույլ կտա բարելավել հայ-թուրքական հարաբերությունները, որոնք սառեցված են մնում հենց Ադրբեջանի ջանքերով, նշում է Դե Վաալը: Սթիվեն Բլանկի խոսքով սակայն, Երեւանի եւ Անկարայի հարաբերությունների բարելավման համար Թուրքիան առաջին հերթին պետք է հետեւի Գերմանիայի օրինակին, որը փարատեց բոլոր կասկածները առաջինը ճանաչելով հրեաների Ողջակիզումը. «Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ է երկու հանգամանք, առաջինը՝ Լեռնային Ղարաբաղի խնդիր կարգավորումը, եւ երկրորդը՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության լիակատար ճանաչումը» Մինչ այդ, Թուրքիայի նկատմամբ չի կարող լինել լիարժեք վստահություն եւ դրա համար ամենաբարձր գինը կվճարի հենց Թուրքիան, համոզված է Սթիվեն Բլանկը:  

դիտվել է 7 անգամ
Լրահոս
«Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am