Ռոման Ամոյանն, ազգությամբ եզդի լինելով, իմ Հայաստանի հիմն է աշխարհում հնչեցրել՝ ստիպելով աշխարհի շատ ազգերի ոտքի կանգնել։ Դուք տեսա՞ք՝ ինչպես նրան բերման ենթարկեցին, ջղայնությունից «տեղս չեմ գտնում»։ Այս մասին Արմնյուզ ՀԸ՝ Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանն՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ի դիմացից Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտիկ Ռոման Ամոյանին բռնի ձևով բերման ենթարկելուն։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ օրակարգում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն էր, որին զուգահեռ ԱԺ-ի դիմաց էին հավաքվել Գագիկ Ծառուկյանի աջակիցները, որոնց թվում էր նաև Ռոման Ամոյանը, ում բերման էին ենթարկել։
Իսրայել Հակոբկոխյանի խոսքով՝ երեկ ոստիկանները հարձակվել էին փոքրամարմին, բայց հոգով մեծ մարդու վրա․ «Ուզում էիք Ռոմանին փռել ասֆալտի՞ն։ Ասֆալտին փռվելը վատ բան չէ, դրանից վախենալն է ամոթ։ Ռոմանը տղավարի կանգնել էր ու հարյուր հոգով վրան հարձակվեցին»։
Իսրայել Հակոբկոխյանի համոզմամբ՝ այդ ոստիկաններից յուրաքանչյուրն առանց ոստիկանական համազգեստի չէր կարող կանգնել Ռոմանի դեմ․ «Ռուսաստանի ընկերներս էին զանգել ու ասում՝ Նիկոլին ասեք, բռնվի։ Պուտինին ասելու ենք՝ Հայաստանում ոնց են վերաբերվում անվանի մարզիկներին»։
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը