«Կարմիր գծեր» տրորելով. նույն կերպ «կվճարեն» Փաշինյանին

Ռուսական մամուլն ուշի-ուշով հետևում է հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ՝ վերլուծելով վերջին ներքաղաքական բուռն գործընթացները:

Ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցի վերաբերյալ խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությանը:

Պարբերականը նկատում է, որ խորհրդարանը միաձայն է քվեարկել հօգուտ խոշորագույն ընդդիմադիր խմբակցության ղեկավարին և երկրի ամենահարուստ մարդկանցից մեկին անձեռնմխելիությունից զրկելուն, քանի որ քվեարկությանը մասնակցել են միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» խմբակցության կողմնակիցները:

«Պարոն Ծառուկյանին մեղադրում են 2017 թվականներին ընտրողներին կաշառելու մեջ, սակայն ինքը՝ քաղաքական գործիչը և նրա համակուսակիցները վստահ են, որ իրականում նրան հետապնդում են Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը պահանջելու համար: Մինչդեռ 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ժամանակ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը աջակցել է Նիկոլ Փաշինյանին և անգամ օգնել է նրան»,- ասվում է պարբերականի հոդվածում:

Նշվում է, որ խորհրդարանում ելույթ ունենալիս Ծառուկյանը կրկին շեշտել է, որ տեղի ունեցող իրադարձությունները քաղաքական հետապնդում է համարում Փաշինյանի գլխավորությամբ կառավարության հրաժարականի կոչի համար: «Գործեր եք կեղծում, վարվեք ինչպես ուզում եք: Բայց այս ամենը ժամանակավոր է, այս ամենը մեկ-երկու ամիս է տևելու, ոչ ավելի»,- պարբերականը մեջբերում է Ծառուկյանի խոսքը: Գործիչն իշխանություններին մեղադրել է իր որդու դեմ քրեական գործ հարուցելու միջոցով իր նկատմամբ ճնշում գործադրելու մեջ:

Աղբյուրը նշում է, որ Ծառուկյանին անմիջապես խորհրդարանից տարել են ԱԱԾ հարցաքննության: «Դատելով այն ամենից, ինչ առավոտից կատարվում էր Երևանի փողոցներում, Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցող ամեն ինչ նախապես ծրագրված է եղել»,- ասվում է հոդվածում: Շեշտվում է, որ ոստիկանական ուժեր էին հավաքվել խորհրդարանի և հարակից հրապարակների մոտակայքում, ինչպես նաև ԱԱԾ շենքի մոտ, որպեսզի անմիջապես ճնշեն քաղաքական գործչի աջակիցների՝ հանրահավաք անցկացնելու փորձերը:

«Հատկանշանակ է, որ 2018-ի գարնանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր խորհրդարանին՝ Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ: Այն ժամանակ նա «Ելք» խմբակցության պատգամավոր էր և հակակառավարական ակցիաներ էր անցկացնում: Սակայն ավելի ուշ Դավթյանը խոստովանել էր, որ հետ է կանչել միջնորդությունը այն ժամանակվա վարչապետի խնդրանքով»,- նշում է հոդվածի հեղինակը:

«Այն, ինչ այժմ տեղի է ունենում, վերնախավի փոփոխության շարունակությունն է: Նոր վերնախավի ներկայացուցիչները կասկածանքով են վերաբերվում մարդկանց, որոնք իրենց օտար են: Սակայն հեղափոխության ժամանակ Ծառուկյանի կուսակցությունն աջակցել է Փաշինյանին և անգամ օգնել է նրան: Ինչպես հայտնի է, «հեղափոխությունը խժռում է իր զավակներին», և մենք տեսնում ենք այդ գործընթացը»,- պարբերականի հետ զրույցում նշել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ «հաջորդ փուլում ընդդիմադիրների ի հայտ կգան արդեն նոր վերնախավի ներսում»:

Ռուսաստանի իշխանությունների կողմից մեծ ուշադրության արտահայտություն տեղի չի ունեցել՝ 2018թ. Փաշինյանի «թավշյա հետղափոխությունից» հետո: Ավելի ճիշտ՝ եթե եղել է, բավական մտահոգ ու կասկածներով լի ակնարկներով: Վերհիշենք Լավրովի աղմկահարույց հայտարարությունը Հայաստանում ներքաղաքական՝ անհանգստացնող իրավիճակի վերաբերյալ:

Ռուս հայտնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը «Կոմերսանտ» պարբերականում վերլուծում է հայաստանյան իրադարձությունները: Գագիկ Ծառուկյանը եղել է (կշարունակի մնալ) իշխանության և բիզնեսի միջև այն սիմբիոզի խորհրդանիշը, որը որոշիչ գործոն է հետխորհրդային կապիտալիզմի զարգացման համար՝ գրում է նա՝ հավելելով, որ ազդեցիկ օլիգարխի վրա հարձակումը, որը հասցրել է լինել և՛ իշխանության կողքին, և՛ ընդդիմության շարքերում, իշխանության վերակազմավորման առանցքային պահերից է, որը Հայաստանում սկսվել է երկու տարի առաջ տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո:

«Այս ընթացքում շրջադարձային իրադարձություններից էին հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործերը, խորհրդարանի հոմոգենիզացման համար պայքարը, քաղաքական վերահսկողություն ուժային կառույցների, քաղաքապետարանի նկատմամբ, ինչպես նաև գործադիր և դատական իշխանությունների միջև հակամարտությունը: Այս բոլոր իրադարձություններին միավորում է մեկ բան: Դրանք խախտում են հայկական հետխորհրդային քաղաքական մշակույթի ավանդույթները, որոնք անսասան էին՝ անկախ նրանից, թե ովքեր էին զբաղեցնում երկրի առաջին պաշտոնները»:

Վերլուծաբանի կարծիքով՝ նույն կերպ էլ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եղել է կառավարամետ կոալիցիաների դաշնակիցը: Քոչարյանը կարող էր հետապնդել Տեր-Պետրոսյանին, օրինակ` Ղարաբաղի հարցով «ոչ ճիշտ» դիրքորոշման համար: Նույնը տեսականորեն կարող էր անել նաև Սարգսյանը: Բայց նրանք չանցան «կարմիր գիծը»՝ գիտակցելով, որ իշխանության փոխանցման խախտումը երկրի համար, որը ներքաշված է հակամարտությունների մեջ երկու հարևան երկրների հետ, առնվազն ռիսկային է, ներկայացնում է aravot.am-ը:

Ըստ Մարկեդոնովի՝ Նիկոլ Փաշինյանն այլ ավանդույթ բերեց. «Բայց եթե նրա առաջին «թիրախները» (Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյան) կարող են դիտարկվել որպես «նախկիններ» և «հակահեղափոխականներ», ապա Ծառուկյանի դեպքում ամեն ինչ ավելի բարդ է: 2018թ. նա աջակցել է «հեղափոխական ժողովրդի» ընտրությանը, նրա ներկայացուցիչները նույնիսկ նախարարների կաբինետի մեջ են ընդգրկվել Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո, այնուհետև Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը արտահերթ ընտրությունների արդյունքում մտել է խորհրդարան և մինչև վերջին ժամանակներս կիսում էր «թավշյա համաձայնություն» իշխանությունների հետ: Բայց կոնսենսուսը խախտվեց, մի կողմից համավարակի սոցիալական հետևանքների, մյուս կողմից էլ սահմանադրական հանրաքվեի շուրջ ստեղծված բարդ իրավիճակի պատճառով: Հետհեղափոխական իշխանությունը չի ցանկանում գոյակցել ուժի և ազդեցության այլ կենտրոնների հետ, որոնք դուրս են իր վերահսկողությունից: Ռազմավարական առումով սա բարդ ուղի է: Այսօր հանրապետության կառավարությունը և Նիկոլ Փաշինյանն անձամբ ժողովրդավարություն է վայելում: Բայց ոչ մեկ չի ասում, որ միշտ այդպես կլինի: Եվ եթե այսօրվա հանգամանքները փոխվեն, բացառված չէ, որ վարչապետի հակառակորդները կցանկանան նույն կերպ վճարել իրեն՝ քրեական բաց գործերի ձևով: Իշխանության փոխանցումն այս դեպքում ոչ այլ ինչ է, քան հորինվածք»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4867 անգամ
Լրահոս
Իրանը բարեկամության ձեռք է մեկնում Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային. Փեզեշքիան Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշը Իրանը և Օմանը կուսումնասիրեն Հորմուզի նեղուցով անցման վճարները 10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով Խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ հասարակության իրական կամքը․ Արթուր Միքայելյան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը․ կան վիրшվորներ Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան Վերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքում Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին Ձեռի բագաժո՞վ ա տարել․ ֆեյսբուքյան օգտատերեը ծաղրում են 7-8 ծիրանի «խորհրդանշական մուտքը» Եվրոպա Հարգելի՛ ՔՊ-ականններ, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում Իրանի նախագահը ժամանել է Պակիստան ՀՀ իշխանությունները մտածում են հանկարծ այնպիսի բան չանեն, որ Բաքվին դուր չգա, կամ խանգարի նրանց գործողություններին․ փորձագետ Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել Ծեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է Գարեգին Բ–ն նոր նշանակումներ է արել Մայր Աթոռում Ո՞վ կղեկավարի ձևավորվող նոր խորհրդարանը. Ազատություն Իրանը համաձայնել է միջnւկային օբյեկտների ստուգումներին գալիք տարիների համար. Թրամփ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող ԱԷԿ-ը դադարեցրել է աշխատանքը անոմալ շոգի պատճառով․ ԶԼՄ-ներ Երեկ Հորմուզի նեղուցով բաց է թողնվել 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Հարավային Օսիայի ղեկավարը կդառնա ՌԴ նախագահի խորհրդական
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am