Տիգրան Կարապետյանը ընդդիմադիր ուժերի միավորում չի կանխատեսում
«Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորում չեմ կանխատեսում: Հայաստանում ընդդիմությունը հիմա ավելի շատ զբաղված է ժողովրդին հիասթափեցնելով, քան լուրջ գործ անելով: Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանում նորմալ ընդդիմադիր ուժեր էլ չկան: Ես ընդդիմադիր համարում եմ միայն Ժիրայր Սեֆիլյանին, Նիկոլ Փաշինյանին, ովքեր վճռական են, ոչ թե նրանց, ովքեր մեկ մի բան են ասում, մի ուրիշ ժամանակ` այլ բան»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը և հավելեց,որ ընդդիմադիր ուժերն անընդհատ դրդապատճառներ են ման գալիս՝ փողոց դուրս գալու համար, սակայն միշտ հիասթափեցնում են ժողովրդին: «Ես կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտում միավորումներ չեն լինի, որովհետև նրանք առաջին հերթին միմյանց են խանգարում՝ լուրջ գործ անելու փոխարեն»,- նշեց Տիգրան Կարապետյանը: Հարցին, թե ինչո՞ւ չի միացել Ժիրայր Սեֆիլյանի պայքարին, եթե հավանում է նրան, Կարապետյանը պատասխանեց. «Ես ոչ թե նրան հավանում եմ, այլ գնահատում եմ նրա վճռականությունը, գնահատում եմ այն հանգամանքը, որ նա իշխանությունների հետ կապի մեջ չի մտել: Նա վճռական է, իսկ, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանը վճռական չէ: Նա մի քանի անգամ հնարավորություն ունեցել է ցույց տալու իր վճռականությունը, սակայն չի արել դա»: Անդրադառնալով հարցին՝ ցանկանո՞ւմ է վերադառնալ քաղաքականություն, Տիգրան Կարապետյանն ընդգծեց, որ ինքը քաղաքականությունից չի էլ հեռացել: Ն
