«Բացարձակ ընդհանրություն չկա այսօր տեղի ունեցողի եւ 2015-ի փետրվարին տեղի ունեցած իրադարձությունների միջեւ: Այն ժամանակ պարոն Ծառուկյանը հանդես եկավ ընդդիմադիր ելույթով, տեղի ունեցավ ՀՀԿ համապատասխան մարմնի նիստը, բամփելու, շանտաժի մասին եղավ խոսք: 2015-ին եղել է ուղղակի շանտաժ, որ հարգելի Ծառուկյան, մենք ունենք այս-այս կոմպրոմատները, եթե չունենաս մեզ հաճելի քաղաքական վարք, մենք կդիմենք այս-այս քայլերին: Սա շանտաժի լեզու է: Այս վարքագիծը մեզ համար կտրականապես ընդունելի չէ: Ճիշտ հակառակը, դուք տեսաք, որ անկախ նրանից, որեւէ ընդդիմադիր ուժ մեզ հաճելի կամ տհաճ հայտարարություն է անում, եթե կա զուգահեռ իրավական գործընթաց, այդ գործընթացը պետք է իր հունով ընթանա:
Եթե ընդունենք, որ շանտաժը նորմալ գործընթաց է, ապա միգուցե քաղաքական հաշվարկները ցույց տային, որ միգուցե պետք է բանակցել պարոն Ծառուկյանի հետ, չունենալ կառավարության հրաժարականը պահանջող խորհրդարանական ուժ, ակնարկել, որ կարող ենք լեզու գտնել եւ այդպես կյանքը շարունակել: Սա այնքան էլ ազնիվ դիրքորոշում չէ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը