Հալեպը հրթիռակոծվել է /տեսաշար/
Ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Սիրիայի Հալեպ քաղաքի մի քանի շրջաններ (Նոր գյուղ, Թելեֆոն Հաուայի, Սեյրաֆի, Սուլեյմանիե)։ Հրթիռները հասել են հիմնականում խաղաղ բնակչությանը։
Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջը, ավերվել են բազմաթիվ բնակարաններ, գրանցվել են զոհեր ու վիրավորներ։ Շատ բնակելի շենքեր քանդվել են։ Մեծ վնասներ է կրել Սիրիահայ օգնության խաչի բժշկական կենտրոնը։
Հալեպում էներգամատակարարումն անջատված է 2015 թվականի հոկտեմբերի 23-ից։ Արդեն ավելի քան մեկ ամիս է՝ քաղաքում ջուր չկա։ Բնակչությունը սղաճին դիմակայելուց բացի ստիպված է նաև ջուր և էլեկտրաէներգիա գնել մասնավոր անձանցից։


