Խաչիկ Ասրյանը դատապարտում է և պահանջում

Հայաստանում երեկ տեղի ունեցած իրադարձությունները հստակ ապացուցեցին այն իրողությունը, որ Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը որևէ կապ չունի Հայաստանում մոլեգնող կորոնովիրուսային համաճարակի կանխարգելման հետ և բացառապես նպատակ ունի հետաձգելու Փաշինյան Նիկոլի անփառունակ ռեժիմի մոտալուտ վախճանը:

Երեկ Հայաստանի Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը, քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքի սահմանափակումը ցույց տվեցին, որ համաժողովրդական ալիքի վրա իշխանության եկած և ժողովրդին հուսախաբ արած Հայաստանի գործող իշխանությունը վախենում է ժողովրդական ընդվզման ամենափոքր դրսևորումից, և նրա միակ հենարանը մնացել են ԱԱԾ-ի և ոստիկանության ռեպրեսիվ մեթոդները:

Ելնելով վերոնշյալից՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը դատապարտո՛ւմ է երեկվա՝ Հայաստանի իշխանությունների կողմից Հայաստանի Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ կիրառված բռնությունները և պահանջո՛ւմ խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը մեկ անգամ ևս հաստատում է իր դիրքորոշումը. Հայաստանում ժողովրդավարությունն այլընտրանք չունի, և ժողովրդի աջակցությունը կորցրած ու իր ժողովրդի հետ բռնությամբ խոսող իշխանությունը պետք է շուտափույթ հեռացվի:

Փաշինյան Նիկոլի և նրա հակաժողովրդական-հակազգային ռեժիմի հեռացումը պետք է տեղի ունենա նույնպիսի հզոր համաժողովրդական պայքարի արդյունքում, որպիսին նրան բերել է իշխանության:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը վերահաստատում է համաժողովրդական ընդվզումն առաջնորդելու իր հստակ որոշումը, և հայտարարում, որ ո՛չ մի Արտակարգ դրության ռեժիմ չի կարող խոչընդոտ հանդիսանալ՝ Հայաստանում ժողովրդավարական և ազգային-պետական իշխանություն ձևավորելու համար:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան

դիտվել է 853 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է Նիկոլ Փաշինյանը հենց հիմա պետք է կանգնած լիներ դատարանի առջև․ Արմեն Աշոտյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am