Հայկազ Բաղմանյանը՝ ԶՈՒ գլխավոր շտաբից իր հեռացման լուրերի մասին
Ըստ մամուլի հրապարակումների՝ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի չորս տեղակալներից երեքի հաստիքը կկրճատվի: Կրճատվողներն են Հայկազ Բաղմանյանը և Ստեփան Գալստյանը, իսկ Ապրիամովի փոխարեն նոր տեղակալ չի նշանակվի: «Առաջին լրատվական»-ը Հայկազ Բաղմանյանից փորձեց ճշտել տեղեկատվությունը: Նա նշեց, որ տոներից հետո կպատասխանի այս հարցին, իսկ այսօր Ղարաբաղում է: «Շուշիի գրավման 25-րդ տարին է, շնորհավորում եմ, այսօր բանակի կազմավորման, Հայրենական պատերազմի հաղթանակի և Շուշիի գրավման տոնն է: Դրանք են կարևոր»,- ասաց Հայկազ Բաղմանյանը: Նրա խոսքով՝ հիմա մեր երիտասարդ զինվորների մեջ ավելի հզոր է այդ ոգին, քան այն ժամանակ: «Իրենք անցյալ տարի ապրիլին դա ապացուցեցին»,-ասաց Հայկազ Բաղմանյանը: Ինչ վերաբերում է 800 հեկտար կորստին, ապա, ըստ նրա, դա մեծ հաշվով ոչինչ է, և վտանգ չի սպառնում մեր պաշտպանությանը: Նա նաև նշեց, որ մեր առաջին գիծն այսօր ավելի ամուր է, քան մեկ տարի առաջ:
