Հայհոյանք չէ, Հեղինե Բիշարյան. Մանվել Գրիգորյան
Արդեն տեղեկացրել ենք,որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 8-ին այցելել է «Եռաբլուր» պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ Վարչապետ Կարեն Կարապետյանին դիմելով մի կին խնդրեց օգնել ու գումար տրամադրել :«Չե՞ք ամաչում, ամեն անգամ դուք այդ հարցով դիմում եք», – ասաց Կարեն Կարապետյանը և դիմելով իր օգնականին՝ ասաց՝ Արսեն, մի հատ էլ լուծի այդ խնդիրը: «Եռաբլուր» -ում էր նաև «Երկրապահ» կամավորական միության անդամները՝ միության վարչության ղեկավար, Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ։ Մանվել Գրիգորյանը լրագրողներին զգուշացրեց.«էսօր տոն ա, վատ բան չգրեք»: «Ով վատ բան գրեց՝ նավս ա, նավսը պտի պիլասոսով հանես»,ասաց նա: Գագիկ Շամշյանը Մանվել Գրիգորյանին հարցրեց՝ «ով վատ բան գրեց՝ Հեղինե Բիշարյա՞նն է, թե՞ Հերմինե Նաղդալյանը»:
