Բացառվում է, որ Գագիկ Ծառուկյանին ձերբակալեն, որովհետև դրա սահմանադրական հիմքն ամբողջությամբ բացակայում է․ Գևորգ Կոստանյան «Փաստինֆո»

«Բացառվում է, որ Գագիկ Ծառուկյանին ձերբակալեն, որովհետև դրա սահմանադրական հիմքն ամբողջությամբ բացակայում է»,- «Փաստինֆո» -ի հետ զրույցի ընթացքում ասել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` անդրադառնալով այսօրվա թիվ մեկ իրադարձության` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձություններին:

-Պարոն Կոստանյան, ո՞ր պարագայում է հնարավոր իրականացնել Ազգային ժողովի պատգամավորի ձերբակալությունը:

- Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է անձին ձերբակալելու հիմքերը, բայց պատգամավորին ձերբակալելու հիմքերը քրեական դատավարության օրենսգրքով չի սահմանվում: Պատգամավորին ձերբակալելու համար այլ հիմքեր են նախատեսված՝ բացառապես ՀՀ Սահմանադրությամբ: Սահմանադրության 96-րդ հոդվածը երկու բացառիկ դեպք է նախատեսում ԱԺ պատգամավորի ձերբակակելու համար՝ դա նրա կողմից հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո ձերբակալումն է, այսինքն, պատգամավորին պետք է ձերբակալել միայն այն դեպքում, եթե նա հենց այդ պահին որևէ հանցագործություն է կատարում կամ ձերբակալումը հանցանքի կատարման պահից անմիջապես հետո է: Եթե ենթադրյալ հանցանքից արդեն տևական ժամանակ է անցել, ապա պատգամավորին ձերբակալել չի կարելի: Տվյալ պարագայում անհրաժեշտ է նախ պատգամավորի անձեռնմեխելիության հարցով մտնել Ազգային ժողով:

-Դուք ծանո՞թ եք Գագիկ Ծառուկյանին առնչվող դեպքի մանրամասներին, որով պայմանավորված, այսօր նա հարցաքննության է կանչվել ԱԱԾ:

-Այո, ես նայեցի ԱԱԾ հաղորդագրությունները և գիտեմ, թե ինչ գործերի մասին է խոսքը: Տվյալ պարագայում անհնար է պատգամավորին ձերբակակել, որովհետև այդ բոլոր ենթադրյալ հանցանքները կատարվել են շատ տարիներ առաջ, հետևաբար, սահմանադրական այն սկզբունքը, որ պատգամավորին կարող են ձերբակակել հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո , արդեն չի կարող արդիական լինել, այն պարզ պատչառով, որ այդ ենթադրյալ հանցանքները կատարվել են տարիներ առաջ: Հետևաբար, ես կարծում եմ՝ բացառվում է, որ Գագիկ Ծառուկյանին ձերբակալեն, որովհետև դրա սահմանադրական հիմքն ամբողջությամբ բացակայում է:

-Իսկ հնարավո՞ր է՝ վաղը կամ ամենամոտ ապագայում գլխավոր դատախազը մտնի ԱԺ և Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելությունից զրկելու ու կալանավորելու միջնորդություն ներկայացնի:

- Քիչ առաջ մենք խոսում էինք ձերբակալման մասին: Իսկ ԱԺ պատգամավորին, այդ թվում նաև Ծառուկյանին կալանավորելու կամ քրեական հետապնդման ենթարկելու համար, այո, դատավարական, սահմանադրական առումով իրավունք ունեն մտնել ԱԺ և միջնորդություն ներկայացնել, եթե իհարկե դրա համար կան համապատասխան հիմքեր: Հիմա ես չգիտեմ այդ հիմքերը կա՞ն, թե՞ չկան: Հետևաբար, երբ իրենք կմտնեն ԱԺ (եթե մտնեն) այդ ժամանակ կխոսենք այն մասին, թե արդյո՞ք ունեին բավարար հիմքեր, դա իրականացնելու համար: Սահմանադրական իրավունքի տեսակետից, այն ինչ ասացի՝ վերաբերում էր ձերբակալմանը: Հետևաբար, նրանք այսօր պարտավոր են Գագիկ Ծառուկյանին բաց թողնել: Անգամ, եթե ենթադրաբար նրանք հիմքեր ունեն, որպեսզի վաղը մտնեն ԱԺ և անձեռնմխելիությունից զրկեն Գագիկ Ծառուկյանին, միևնույն է, այսօր նրան պետք է բաց թողնեն:

- Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այն, ինչ այսօր է կատարվում Ծառուկյանի դեպքի առնչությամբ, իշխանությունների ուղիղ հրահանգը չէ ԱԱԾ-ին, որը, կարող էր կապ ունենալ վարչապետի և նրա ընտանիքի վերաբերյալ պարբերաբար հրապարակվող ապօրինի գործողությունների մասին բացահատումների աղմուկը լռեցնելու հետ:

-Ես չեմ կարող հստակ ասել՝ հրահա՞նգ է սա, թե՞ ոչ: Կարող եմ միայն ենթադրել, որ, այո, ակնհայտ հրահանգ է: Ինչո՞ւ, որովհետև պատկերացրեք սա տարիներ առաջ կատարված ենթադրյալ հանցանք էր և, հանկարծ ինչ - որ մի վկա է հայտնվում, որը որոշում է տարիներ անց անկեղծ լինել և նոր մոտեցումներ է ի հայտ բերում: Այսինքն, ինքնին այս հանգամանքն ամբողջությամբ կասկածի տակ է դնում ողջ քրեական դատավարության պրոցեսը: Երկրորդ՝ օրինակ հենց այս դեպքի հետ կապված ինչ- որ փաստաթուղթ են շրջանառում, Մարտունու ընտրական տեղամասերից՝ ինչ - որ մեկի անվան հետ կապված: Իրականում, դա ոչ թե փաստաթուղթ է, այլ պարզապես մի թուղթ, որովհետև թղթի ու փաստաթղթի տարբերությունը կայանում է նրանում, որ փաստաթուղթը պետք է ունենանա կոնկրետ վավերապայմաններ՝ ստորագրություն կնիք և այլն: Երբ այդ վավերապայմանները բացակայում են, սա դառնում է թուղթ և հիմնվելով որևէ թղթի կտորի վրա, այսպիսի քննչական գործողություններ իրականացնել, այն էլ՝ այսպիսի մեծ աղմուկով, ակնհայտ է դարձնում, որ այստեղ, իմ խորին համոզմամբ, իրավական պրոցեսի մասին խոսք լինել չի կարող: Դա նույն է, որ, ասենք, թռուցիկի հիման վրա քրեական հետապնդում կամ քրեական գործ հարուցվի:

-Այդ դեպքում, ձեր կարծիքով ո՞րն է այս ամենի նպատակը, ի՞նչի համար է արվում սա:

- Ես նախկինում էլ առիթ ունեցել եմ ասելու, որ խոսքը բացառապես քաղաքական գործընթացներին է վերաբերում: Ընդ որում այն դեպքերում, երբ մենք գործ ունենք ոչ թե ապացույցների անբավարարության, այլ դրանց իսպառ բացակայության հետ, ապա բոլոր նման դեպքերում մենք կարող ենք խոսել քաղաքական հետապնդման դեպքի մասին: Առավել ևս, նկատի ունենալով Գագիկ Ծառուկյանի կամ շատերի կողմից արված քաղաքական բնույթի հայտարությունները և դրանց անմիջապես հաջորդող, այսպես կոչված, քրեական բացահայտումները, նորից կրկնվեմ՝ ոչ թե առանց բավարար ապացույցների, այլ բացառապես առանց որևէ ապացույցի, ակնհայտ է դառնում, որ այստեղ խոսքը գնում է քաղաքական հետապնդման և քաղաքական իշխանության կամայականության մասին միայն:

դիտվել է 7517 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասին․ «Ազատություն» Երևանում «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1396-ի «Քո անունը չեմ թողնի մոռացության մեջ»․ այսօր Ալբերտ Հովհաննիսյանի ծննդյան օրն է Մեղրի-Երևան ճանապարհին բախվել են Infiniti-ն, Chevrolet Volt-ը, Mitsubishi-ն, ՎԱԶ 2107-ը և ՎԱԶ 2103-ը «Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք» Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ» «Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին. «Իրավունք» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում… խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Երբ թեման հասնում է նահատակությանը, հարգանքի տուրք մատուցելը դառնում է խիստ «վտանգավոր» ՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է ուկրաինական 173 անօդաչու թռչող սարք Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն են 2019-ին Փաշինյանը Գյումրիին սարեր, ձորեր ու աղքատության կրճատում էր խոստանում (video) Թրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչ «Դուք դատվելու եք», «Տիկին Բաղդասարյան, ինչու՞ ջղաձգվեցի՛ք»․ ԱԺ-ում իրավիճակը թեժացավ (video) Սյունիքում սեպտեմբերի 15-ին և 16-ին գազ չի լինի Քա՞նի «Շիշ բռնող» կա ՔՊ-ում (video) Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը․ «Հրապարակ» 8 տարի է իշխանության եք․կրիմինալը Երևանի փողոցներում է․ բացահայտեք․ Ռուբեն Մխիթարյանի կոշտ արձագանքը (video) Սուտ խոսողներն ինձանից ձախ են նստած․ Ռուբեն Մխիթարյանի պատասխանի ժամանակ նկատողություն եղավ (video) Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ» Ռուսաստանը Գյումրիում տեղակայված ռազմաբազայիg զnրքերը դուրս բերելու վերաբերյալ որևէ հարցում չի ստացել. Գալուզին Ղուկասյանի օրոք 15 000 բնակարան է տրվել, 30 000 դոմիկ՝ ապամոնտաժվել. Մխիթարյանը տեղը դրեց ՔՊ-ականին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am