15 հազար դրամ՝10-ից հրաժարվողներին.Փաշինյանի առաջարկը
« Որոշում ենք կայացրել Երևանի ավագանում մեծամասնություն կազմելուց հետո Երևան քաղաքի բյուջեում կարևոր փոփոխություն կատարել ՝ սոցիալական աջակցություն առաջարկելով ընտրակաշառքից հրաժարվող քաղաքացիներին: 15 հազար դրամ կստանան այն քաղաքացիներն, ովքեր կհրաժարվեն ընտրակաշառքից: Նրանք այլևս կարիք չեն ունենա ողորմություն խնդրելու, քանի որ նրանք իրավունք ունեն օգտվելու Երևան քաղաքի բյուջեից, որից էլ իրենց կտրամադրվեն այդ 15 հազար դրամները»,-այսօր հրավիրած հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԼՔ դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Կա՞ հստակ վերահսկման մեխանիզմ հարցին Փաշինյանը պատասխանեց. «Երևան քաղաքի բյուջեն երևանցիներինն է: Մենք ասում ենք, որ սոցիալական աջակցություն ենք տրամադրում քաղաքացիներին և չենք թալանելու դրանով մեր քաղաքի բյուջեն, որից մի մաս կտանք քաղաքացիներին, ոչ թե տանենք և գոլդ պադվալներում պահենք»: Փաստորեն ԵԼՔ դաշինքը քաղաքացու ձայնը գնահատում է 15 հազար դրամ,լրագրողներից մեկի հարցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Գումարի այդ չափի ընտրությունը պայմանավորված է Երևանի բյուջեի չափով, այս պահին այդքան կարող ենք առաջարկել, դա ենք տալու, ով դիմում գրի՝ հայտնի, որ հրաժարվել է կաշառքից, նրա դիմումը կդնենք քննարկման և կբավարարենք»:
