WP-ի անդրադարձը. Ադրբեջանում ձերբակալություններ են եղել՝ Հայաստանին գաղտնի տեղեկություն տրամադրելու կասկածանքով
Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալել են մի շարք զինվորների և քաղաքացիական անձանց, որոնք ռազմական գաղտնիքներ են հայտնել Հայաստանին, գրում է Washington Post-ը: Կատարվածի մասին համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի անվտանգության ծառայությունը, ներքին գործերի և պաշտպանության նախարարությունները: Ինչպես նշվում է՝ միջոցների արդյունքում, որոնք ձեռնարկվել են Ադրբեջանի ՊՆ և Թերթերի բնակավայրերի դեմ Հայաստանի հատուկ ծառայությունների մարմինների կողմից պատրաստվող լայնածավալ սադրանքների մասին տվյալների վրա, պարզվել է, որ զինծառայողների և քաղաքացիական անձանց խումբը ներգրավված է եղել հակառակորդի հետախուզության հետ համագործակցությանը և տարբեր ժամանականերում նրան է տրամադրել տեղեկություններ, որոնք ռազմական գաղտնիք են:
